Այս պատմությունները կարդալիս, անծանոթ ընթերցողի մոտ հնարավոր է տպավորություն ստեղծվի, թե մեր գյուղում բավական թիվ են կազմում գող, անազնիվ ու վատ մարդիկ: Հասկանալի է, որ ամեն տեղ էլ կլինեն նման անհատներ, սակայն տվյալ ժողովուրդը ճանաչվում է իր ընդհանուր նկարագրով ու մեծամասնության որակավորմամբ: Առանց անհամեստության պետք է նշեմ, որ մեր գյուղի ժողովուրդը լավ համարում ունի թե` ներսում և թե` դրսերում: Հիշում եմ, երբ իմ դպրոցական տարիներին հայաստանցիները ձմերուկ էին բերում վաճառելու, գյուղի կենտրոնում գիշերը այն թողնում էին առանց հսկողության ու ապահով քնում գյուղացիներից որևէ մեկի տանը:
Նախորդ փոքր պատմվածքներից մեկում արդեն նշել եմ, որ գյուղում հաճախակի էին մանր գողությունները այգիներից, դաշտերից, հարևաններից: Դրանք առանձնապես մեծ արձագանք չեին ունենում և շուտ մոռացվում էին: Բայց պատահում էին նաև բավական մեծ ու աղմկհարույց գողություններ, որոնք երկար ժամանակ քննարկման նյութ էին լինում, թշնամանքի պատճառ դառնում:
Գյուղի հիվանդանոցում նախկինում միշտ բժիշկ էր լինում ու շատ հիվանդներ էին պառկում: Նոր եկած բժիշկները սովորաբար շատ երկար ժամանակ չէին աշխատում, հեռանում ու նորերն էին գալիս: 60-ական թվերին հիվանդանոցում աշխատում էր ազգությանբ վրացի, Ռեզո անունով մի բժիշկ, որը բավական երկար մնաց: Նա մոտ 35-40 տարեկան, շիկամազ մի աժդահա մարդ էր: Ընտանիքը Թբիլիսիիում էր լինում, իսկ ինքը մնում էր հիվանդանոցի մեջ, անկյունի մի բնակարանում: Լուրեր էին պտտվում, որ այնտեղի "լավ" տղաներից է, ուսանող ժամանակ մասնակցել է Թբիլիսիիում Խրուշչևի դեմ տեղի ունեցած ցույցերին ու քաղաքից վտարվել: Նրա տեսքն ու պահվածքը համապատասխանում էին նման անձնավորություն լինելուն: Երբեմն նա բացակայում էր գյուղից, հավանաբար գնում էր Թբիլիսի ընտանիքին այցելության:
Մեր ու հարևան գյուղերի բարբառները հիմնականում նույնը լինելով, յուրաքանչյուրն ունի նաև նուրբ յուրահատկություններ, որոնցով գյուղացիները հեշտությամբ տարբերում են խոսակցի որտեղից լինելը: Փոքր հասակում հաճախակի դա առիթ էր դառնում իրար տնազ անելու և զվարճանալու: Անծանոթ մարդու համար այդ նրբությունները աննկատելի են մնում և բարբառը ընկալվում է որպես ընդհանուր, մի դժվար հասկանալի խոսելաձև: Դպրոցական տարիներին աշակերտներիս ու ուսուցիչների համար էլ այն բավական բարդություններ էր առաջացնում: Հիշում եմ, երբ առաջին դասարանում տառերը սովորելու ժամանակ աշակերտներից ոմանք նկարի տակ տառերով կարդում էին ա-ք-լ-ո-ր և արտասանում` "խորոզ", կամ կարդում ա-ն-ի-վ ու արտասանում` "թաքըռ":
Մեր գյուղում ապրող ազգականները սովորաբար իրար հետ շատ կապված են, գնալ-գալ ունեն, ուրախություններն ու լավ առիթներն իրար հետ են անցկացնում, անհրաժեշտության դեպքում իրար հաճախակի օգնության են հասնում: Հայկական ընտանիքին բնորոշ ազգային այդ հատկությունը գյուղում ընդունված ու պահպանվող լավ սովորություն է և այն բոլորս գնահատում ենք: Սակայն լինում են նաև բացառություններ: Ահա նկարագրում եմ այդպիսի մի իրական միջադեպ գյուղի կյանքից:
Բարև սիրելի համագյուղացիներ: Երկար ընդմիջումից հետո ցանկություն առաջացավ վերսկսելու և շարունակելու գյուղի մասին փոքրիկ իրական պատմությունները: Անձնական, հեռախոսային կամ ինտերնետային շփումների ժամանակ բավական թվով մարդիկ դրական կարծիք են արտահատում այստեղ գրված այդ պատմությունների մասին: Հարևան Խաշուտ գյուղից խնդրել, իմ համաձայնությամբ այդ պատմվածքները տեղադրել են նաև իրեց կայքում։
Դդումը մեր գյուղի սիրված ուտելիքներից է: Սովորաբար այն ցանում էին կարտոֆիլի դաշտում, հատուկ խնամք չէր պահանջում ու ստանում էին բավական լավ բերք: Հասուն դդումը արտաքինից արդեն նկատվում էր, ունենում էր փայլուն տեսք, ստուգելիս կեղևը լինում էր պնդացած, իսկ տերևներն սկսում էին չորանալ: Այն բերում էին տուն, դրսում որոշ ժամանակ թողնում չորանալու և պահեստավորելով ՝օգտագործում համարյա մինչև փետրվար ամիսը:
Բարև ձեզ, սիրելի բարեկամներ: Այս մեր "Նորշեն" կայքում ակտիվությունը բավական ցածր է: Օգտվողներն հիմնականում երիտասարդներ են և դա լավ է իրար ճանաչելու, ծանոթանալու համար: Սակայն անհասկանալի է, թե ինչու են հաղորդումներն ու նյութերը այսքան քիչ?: Կարծում եմ, որ բոլորիս համար ճիշտ կլինի ավելի հաճախակի հաղորդակցվել, նորություններ փոխանակել, մեզ վերաբերվող հետաքրքիր նյութեր քննարկել և այլն:
Barev sireli hayrenakitcner!
Es patmutcyun@ grel em nrants hamar voronk aprum en artasamanum ev che giten haeren gartal! Namanavatd artasaman medzatcac erekhaneri hamar.
I’m going to share with you about my amazing native village which I miss so much.
Ամբողջ կյանքում գյուղում ապրած, մեծ չարչարանքով իր հացը վաստակած մեր համագյուղացիներից մեկի տղան Ռուսաստանում բավական հաջողություններ է ունենում անձնական բիզնեսում և մի տարի որոշում է ընտանիքով գնալ հանգստանալու ծովափնյա հեռավոր երկրներից մեկը ու այդ մասին հեռախոսով ասում է մորը: Երբ տղայի մայրը լուրը հայտնում է ամուսնուն, նա իր խիստ վրդովմունքն է արտահայտում ու հարցնում. "Ինչերին է պետք էդ հեռու էրկիրը?"։
Մշտապես մեր գյուղում ապրող մեծահասակ եղբայրներից մեկին, հիվանդության պատճառով, Ռուսաստանում ապրող իր տղան տանում է Մոսկվա բուժման: Գործերը վերջացնելուց հետո, տղան հորը ուղեկցում և ցույց է տալիս Մոսկվայի հիմնական տեսարժան վայրերը: Այդ ըթացքում մի օր այցելում են նաև կենդանիների առուծախի շուկան(птичий базар): Հայրը հատկապես զարմանում է այնտեղ վաճառվող շների ու կատուների շատ բարձր գներից:
Քանի որ նախորդ պատմության թեման լռությամբ ընդունվեց, այն համարենք հմաձայնության նշան ու շարունակեք:
Մինչև 50-ական թվականները մեր գյուղից հատ ու կենտ մարդիկ էին գնում ուրիշ տեղեր կամ երկրներ սովորելու: Իսկ այդ թվերից հետո սկսվեց ու աստիճանաբար աճեց դրսում սովորելու գնացողների թիվը: Հպարտությամբ պետք է նշենք , որ հետագայում դպրոցն ավարտողների համար այն գրեթե մասսայական բնույթ էր կրում: Առիթն օգտագործելով, պետք է մեր շնորհակալությունը հայտնենք դպրոցի լավագույն ուսուցիչներին, որոնց ավանդը մեծ էր այդ գործում:
Սիրելի հայրենակիցներ, այսօրվա թեման մի քիչ ավելի ազատամիտ է: Գյուղում պտտվող ազատամիտ թեմաներ անեկտոդների ձևով շատ կան ու հավանաբար մեծ մասդ տեղյակ եք: Դրանց ես չեմ անդրադառնում, բայց եթե պատմելու ցանկություն ունեցողներ կան, իմ կարծիքով, ընդունելի սահմաններում կարելի է գրել :
Գյուղում առաջներում տարիքով մարդկանց զանազան հարգալից անձնանուններով էին դիմում. շափար, պիճիափար, շաքամի, տացու և այլն: Այդ ցանկը Վ. Դարբինյանի գրքում բերված է:
Այս պատմությունը գյուղում տարածված ու հայտնի է շատերին, սակայն կարծում եմ արժի նորից վերհիշել այն:
Մեր գյուղացի երկու մշտական խմող մեծահասակ ընկերների մոտ մի օր նորից խմելու մեծ ցանկություն է առաջանում, բայց արաղ ճարելու հնարավորությունները արդեն սպառված են լինում: Երկուսով մոլորված մտածում են, զանազան միջոցներ առաջարկում միմյանց ու ելք չեն գտնում: Վերջապես ընկերներից մեկի մոտ մի նոր միտք է փայլատակում և ուրախացած ասում է մյուսին."Էրթանք ձեր տունը ես էման էնեմ օ կնիկդ րախին տա":