Անհաշվենկատ տղան
Ամբողջ կյանքում գյուղում ապրած, մեծ չարչարանքով իր հացը վաստակած մեր համագյուղացիներից մեկի տղան Ռուսաստանում բավական հաջողություններ է ունենում անձնական բիզնեսում և մի տարի որոշում է ընտանիքով գնալ հանգստանալու ծովափնյա հեռավոր երկրներից մեկը ու այդ մասին հեռախոսով ասում է մորը: Երբ տղայի մայրը լուրը հայտնում է ամուսնուն, նա իր խիստ վրդովմունքն է արտահայտում ու հարցնում. "Ինչերին է պետք էդ հեռու էրկիրը?"։
Կինը ավելի ժամանակակից լինելով, բացատրում է, որ ներկա ժամանակներում, հնարավորություն ունեցող մարդիկ այդպես են վարվում. գնում են տարբեր երկրներ տեսնելու ու նաև ծովում լողանալու, հանգստանալու: Ամուսինը պատասխանում է. "Հլա իդոնց խելքին այէ, նախիրմ փարեն ծախսեն կու տէ էրթան չիտեմ ուրան: Թող տելէվիզորը միացնեն օ դիվանին նստին ինչղ էրկիր կուզեն թող սեյ էնեն: Լողացվիլ է կուզեն — թող վաննեն լիքը ջուր լլեն օ մեջը իշկան օ կուզեն լողացվին"։