Թանկարժեք կատուները
Тип статьи:
Авторская
Մշտապես մեր գյուղում ապրող մեծահասակ եղբայրներից մեկին, հիվանդության պատճառով, Ռուսաստանում ապրող իր տղան տանում է Մոսկվա բուժման: Գործերը վերջացնելուց հետո, տղան հորը ուղեկցում և ցույց է տալիս Մոսկվայի հիմնական տեսարժան վայրերը: Այդ ըթացքում մի օր այցելում են նաև կենդանիների առուծախի շուկան(птичий базар): Հայրը հատկապես զարմանում է այնտեղ վաճառվող շների ու կատուների շատ բարձր գներից:
Երբ վերադառնում է գյուղ, այդ մասին պատմում է գյուղում ապրող մյուս եղբորը: Նա նույնպես շատ զարմանում է կատուների շատ բարձր գներից ու պարզամտորեն հարցնում. "Մ… ջան, էդ կատվները էդման ուժեղ մուկ բռնող են? օր էդման թանկ կու ծախեն"։