Բաժակակից ընկերները

Тип статьи:
Авторская

Այս պատմությունը գյուղում տարածված ու հայտնի է շատերին, սակայն կարծում եմ արժի նորից վերհիշել այն:

Մեր գյուղացի երկու մշտական խմող մեծահասակ ընկերների մոտ մի օր նորից խմելու մեծ ցանկություն է առաջանում, բայց արաղ ճարելու հնարավորությունները արդեն սպառված են լինում: Երկուսով մոլորված մտածում են, զանազան միջոցներ առաջարկում միմյանց ու ելք չեն գտնում: Վերջապես ընկերներից մեկի մոտ մի նոր միտք է փայլատակում և ուրախացած ասում է մյուսին."Էրթանք ձեր տունը ես էման էնեմ օ կնիկդ րախին տա": Շատ էլ չվստահելով նրա ասածին, ընկերը ստիպված համաձայնվում է ու գնում են: Մտնում են տուն, հանդիպում տան տիկնոջ բավականին սառը հայացքին, սակայն հնարամիտ ընկերը այդ հանգամանքը հաշվի չառնելով, բարևում ու սկսում է նրան գովաբանել գյուղի ամենաճոխ գովեստներով: Մի որոշ ժամանակ անց կինը դեմքի արտահայտությունը սկսում է փոխել ու արդեն նույնիսկ սեղանի պատրաստություն է ուզում տեսնել: Գովաբանողը ավելի է ոգևորվում, զանազան լավ բառեր ու արտահայտություններ շռայլում տիկնոջ հասցեին, համեմատում նրան իր ու մյուսների "բեջ" կանանց հետ, նշում նրա "մեծ" առավելությունները: Վերջապես տան տիկինը բավական փափկում ու արդեն գնում է արաղի հետևից: Տան տերը, կնոջ բացակայությունից օգտվելով, ընկերոջը վախեցած զգուշացնում է."Ծո Մ… քիչմ շատ չեղավ? վախնամ հասկնա?"

1674
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...