Կատակասեր երեցկինը

Тип статьи:
Авторская

Սիրելի հայրենակիցներ, այսօրվա թեման մի քիչ ավելի ազատամիտ է: Գյուղում պտտվող ազատամիտ թեմաներ անեկտոդների ձևով շատ կան ու հավանաբար մեծ մասդ տեղյակ եք: Դրանց ես չեմ անդրադառնում, բայց եթե պատմելու ցանկություն ունեցողներ կան, իմ կարծիքով, ընդունելի սահմաններում կարելի է գրել :

Գյուղում առաջներում տարիքով մարդկանց զանազան հարգալից անձնանուններով էին դիմում. շափար, պիճիափար, շաքամի, տացու և այլն: Այդ ցանկը Վ. Դարբինյանի գրքում բերված է:

Մեր այսօրվա պատմության հերոսին անվանենք Պիպիշ ափար, որը շատ կատակասեր ու սրամիտ մարդ է եղել: Մի օր Նեոխրեբում Պիպիշ ափարը պատահական հանդիպում է այդ գյուղի երեցկանը (տերտերի կնոջը) որին ինքը լավ ճանաչում է: Խոսակցության ընթացքում առիթն օգտագործում է ու ասում. "Ես կյանքիս մեջը հլա իրիցկին չեմ ուզի, այես ինչղ է?”։  Երեցկինը նույնպես կատակն հասկացող մեկն է լինում, խոսքի տակ չի մնում ու անմիջապես պատասխանում է. "Պիպշ ջան, հեչ դարդ մի էնի, կնկանդ մե քանի օրովմ ղրկե մեր տունը ու էտև սաղ կյնքդ իրիցկնկա հետ ապրե"։

1571
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...