Բարբառագիտության բաժնի հերթական նիստին հրավիրված էր Վրաստանի Հանրապետության Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի ներկայիս խոսվածքին կատարելապես տիրապետող և բանահավաքչական ակտիվ գործունեություն ծավալած ուսուցիչ-բանագետ Դուստրիկ Դարբինյանը։
Հոկտեմբերի 18-ին Հռոմի Պապական նվիրակ (Հայաստանի և Վրաստանի) Արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բեթթենկուրտի ձեռմամբ օծվեց Նորշեն (Ծղալթբիլա) գյուղի Ղռաճ տեղամասի բարձունքում տեղադրված Խաչը։
2017 թ. սեպտեմբերի 29-30-ին չորս ազգականներով ճանապարհորդություն իրագործեցինք մեր նախապապերի Էրգիրը, այցելեցինք Kermerkaya-Ռաբատ, Karli-Նորշեն, Chiftlikkoy-Չիֆթլիկ գյուղերը, Էրզրում, Ղարս քաղաքները և Անիի ավերակները։