Tskhaltbila (Norshen)-Erzurum-Ani 2017 Ուխտագնացություն մեր պապերի Էրգիրը

Ներկայացվող տեսանյութը 2017 թ. սեպտեմբերի 29-30-ին Էրզրումի մեր նախնիների գյուղերը այցելության համառոտ ՝ 11 րոպեանոց տարբերակն է, իսկ ավելի ընդարձակ ՝ 27 րոպեանոց ֆիլմն ու ճանապարհորդության պատմությունը տեղակայված են սույն կայքի “Информация” բաժնի “Рассказы” ենթագլխում։

Թյուրիմացությունից խուսափելու համար պետք է նշել, որ տեսանյութում հիշատակվող Kemerkaya-Ռաբատի Տեր Պողոսը հանդիսանում է Ծղալթբիլայի եկեղեցու պարսպի ներսում թաղված վարդապետ Տեր Պողոսի պապը։ Վերջինը Էրզրումից գաղթած Տեր Պողոսների երկու եղբայրներից մեծի ՝ Քերոբի ավագ որդին է և գաղթելու ժամանակ նա եղել է 11-12 տարեկան, իսկ հետագայում օծվել-դարձել է վարդապետ Տեր Պողոս ու ժառանգ չի ունեցել։ Նրա տապանաքարի վրա փորագրված է 11 տող և այդ թվում նշված են ծննդյան ու մահվան տարեթվերը ՝ 1818-1878 թթ.

Andranik Poghosyan 2017 USA

05:08
5490
Алексей
19:38
Красивые древние места!
Загрузка...