Մկրտիչ Պողոսի Տեր-Պողոսյանի ծննդյան 95-ամյակը

Մկրտիչ Պողոսի Տեր-Պողոսյանի ծննդյան  95-ամյակը

Հունվարի 6-ին լրանում է իմ հայրիկի ` Մկրտիչ Պողոսի Տեր-Պողոսյանի ծննդյան 95-ամյակը։ Նա հայրենական Մեծ պատերազմի մասնակից է: Դեռ նոր ամուսնացած նրան զորակոչել են կռիվ, ձմռանը Կերչի նեղուցը զորքի անցման ժամանակ: Սառույցը կոտրվել, մյուսների հետ նա նույնպես ծովն է ընկել ու հրաշքով փրկվել: Ղրիմի կռիվներում վիրավորվել ու հաշմանդամ է դարձել, սակայն Աստծո օգնությամբ կենդանի է մնացել, լավատեսությունը երբեք չի կորցրել: Վերադարձել է գյուղ, տքնաջան աշխատել, շատ ակտիվ մասնակցություն ունեցել մեր գյուղի տարածքը պաշտպանելու և այլ կարևոր շատ հարցերում, երեխաներ ունեցել, բոլորին բարձրագույն կրթության հասցրել, ամուսնացրել և ներկայումս ունի բազմաթիվ թոռներ ու ծոռներ։
Հայրս հիմա գյուղի ամենատարիքավոր տղամարդն է: Վերջին տարիներին տեղափոխվել է իր զավակների մոտ՝ Դոնի Ռոստով քաղաք: Եվ չնայած այդ պատկառելի տարիքին, նորից աշխույժ կյանք է վարում, ամեն օր քայլում, շատ ընթերցում, հիշողություններով կիսվում, խորհուրդներով մասնակից է լինում իր բազմանդամ ընտանիքի գրեթե բոլոր գործերին ու սրտացավորեն հետաքրքրվում հարազատ գյուղի ներկայիս կյանքով։
Հայրիկիս բոլոր զավակների, թոռների, ծոռների ու հարազատների անունից շնորհավորում եմ նրա ծննդյան 95-ամյակը և ցանկանում, որ առողջ ու աշխույժ անցկացնի նաև իր հարյուրամյա հոբելյանը։ Հայրիկ ջան, մենք քեզ շատ սիրում ենք և հպարտանում ենք քեզանով!

Ռոստով 2012Մկրտիչ պապիկը իր թոռների հետՄկրտիչ պապիկ ու Մկրտիչ թոռնիկ, Ռոստով  2012 թ.



Անդրանիկ Պողոսյան, Los Angeles

Новость прислал: Андраник Погосян

04:00
1736
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...