ՍԻՐՈՒՄ ԵՍ

Тип статьи:
Авторская

1.
Ծիածանի ալմաստ փոշին
Եվ հագեցած շունչը հողի,
Տաք անձրևի վերջին կաթիլն
Ու խաղերը արփու շողի,
Ծաղիկների ժպիտն ուրախ,
Թռչունների երգերը զիլ,
Անցած թոնից հետո խաղաղ,
Մաքրամաքուր երկինքը բիլ,
Մեղմ զեփյուռի համբույրն անուշ,
ճախրումները արծիվների,
Ծիծառների ճիչ ու կանչումն
Եվ ասղըտելն երկինքների,
Երեկոյան ոսկին հալած,
Առավոտի այտը կարմիր,
Աստղերի շշունջը կամաց,
Հեքիաթը սուրբ ու անպատիր,
Եվ բոցակեզ արեգակի
Վառվել ծովի անմար հրում,
Կրկին նայել ուրախ դեմքիդ,
Քեզ համբուրել — շա տ եմ սիրում։

2.

Փայլը սառած ցուրտ եղյամի
Եվ ձորակի կարկաչը պաղ,
ճիչը վերջին սև երամի,
Մեղկ արևի շողերն ուրախ,
Ոսկի հագած տերևների
Պարը խենթ ու անկրկնելի,
Խայտաբղետ երազների
Աստղալույսի փունջն անթերի
Եվ մեղեդին աշնան քամու,
Վերջին որոտը կայծակի,
Որ ամպերից ձյո ւն է քամում,
Քրիզանթեմի բույրը անգին,
Քո տաք շնչի մոտիկության
Գերող հմայքը անմեկին,
ժպիտիդ շքղըն աննման
Եվ խորախոր քո ջինջ հոգին,
Ջերմությունը քո ձեռքերի,
Սիրո փայլը քո աչքերում,
Շոյող ձայնը քո խոսքերի
Եվ քեզ, անգին, շա տ եմ սիրում։

3.

Փոշու ծովեր ադամանդի,
Որ ծփում են զերթ ծիածան,
Անծայրածիր ծածկույթ ձյունի,
Եղևնիներ — հագած արծաթ,-
Մթնշաղի լաջվարդ երկինք,
Սարեր, ձորեր երկընագույն,
Արեգակի շողերն անկիրք,
Առավոտի պաղ շուչն անգույն։
Իբրև երկու միանման
Հրաշք-փաթիլ երազային,
Մեր սրտերը լի են հիմա
Զգացմունքով հեքիաթային։
Եվ փայլփլուն աչքերը քո,
Որ սիրո են լի կրակով,
Եվ աստղերի լույսի ներքո
Փայլում լուսե մի երանգով,
Եվ թաքնված մի նրբություն,
Ջերմություն քո համբույրներում,
Քո սիրտը, բորբ աստղի նման,
Քո աչքերը — շատ եմ սիրում։

4.

Ձնծաղիկի աչքերը վառ,
Բողբոջումը փոքրիկ ծլի,
Մայր հողի թավիշը պայծառ
Եվ պարերը իմ խենթ աստղի,
Եղրևանու բույրը անուշ,
Ծաղիկները խնձորենու
Եվ առաջին վարդի բույրը,
ճնճղուկների խաղերն աշխույժ,
Հողից ելնող տաք գոլորշին,
Զարթոնքի շունչը կենդանի,
Փոշոտ մեղվին՝ ծաղկի թերթին
Եվ երեկոն բյուրգույնանի…
Ո ւր էլ գնամ, ինչպես էլ իմ
Կյանքի ճամփան թեքվի-ծռվի,
Եվ թե ոսոխս ոխերիմ
Խեղդի ինձ մեջն արյան ծովի,
Կամ էլ հասնեմ արեգակին
Եվ մխրանա մ նրա՛ հրում,
Հաստա՛տ գտիեմ, քեզ, իմ անգին,
Կյանքից ավել — շա տ եմ սիրում։
2005 Կալյազին

1609
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...