Հորթի մորթին

Тип статьи:
Авторская

   Ինչպես արդեն նախորդ պատմությունների մեջ նշել եմ, ես գյուղում հավաքել էի տարբեր տեղերում ապրելու և աշխատելու  ընթացքում իմ ստացած բոլոր նամակները: Մի քանի տարի առաջ նրանց մի մասը բերեցի Ամերիկա: Այդ նամակները վերընթերցելիս, 1970 թվականին ինձ Ղազախստան գրած հորս նամակներից մեկում հանդիպեց այն ժամանակվա գյուղի կյանքին վերաբերվող մի դեպքի նկարագրության ևս: Նամակի այդ մասի մեջբերումը ես այստեղ կատարում եմ բառացիորեն ու հորս նկարագրած ձևով: Այն ժամանկ հայրս աշխատում էր որպես սովխոզի մեղվապահ ու մեղուները գտնվում էին Ճառալում:

 

   " Հունիս ամսին Ճառալից մեղուները մեր Վալոդին մաշինով պետք էր տեղափոխեի Փոշտերը, սահմանին վրեն: Զոռ ու շառ Վալոդին գտանք, դու մի ըսի էդ օրը ջայելներով Մըկրին չայիրը քեֆի էին էղի: Իրիկունը ուշ, ես, մեր Վանոն, Ռաֆիկը և Հաթիկին Վալոդը նստեցանք մաշինեն, կերթայինք Ճառալ: Վերի Իուսկու ճամփուն օրթեն հեռվեն մե կարմիր բանըմ կերէվար, կայնեցանք, տեսանք օ հորթի փոստ է: Դու մի ըսի, էս փոստը Մկրին չայիրը քեֆ էնողներուն հորթին փոստն էր: Քեֆեն յետ գալու վախտը, ջայելները ճամփեն փոստը շատ օ իրարու վրա են ցքի, վերջը մաշինեցեն դուս են թաբլի: Էդ փոստը շոֆեր Վալոդը առավ, ցքեց կուզավոն ու քնացինք Ճառալ: Մեղուները բառնայինք կու, մեր Վանիկն ըսաց, թե հայրիկ այզա փոստը ինչ? էնենք: Ես է ըսի, թե ինչի է պետք, դուս թաբլե: Մեղուները բառցինք, արդեն գիշեր եղավ, փոստն է հոն թողինք, քնացինք: 

    Առավոտը Ճառալը մնացող Բ...ն փոստը տեսնի կու, կանչե կու հորթ արծողին, այնա ?...ենց մալին, փոստը կառնեն, բերեն կու գեղ քանթոռին դուռը ու քսեն, տէ էրեկ իրիկուն Մկոն Ճառալը մեղու տեղափոխելու է էկի, իրենց տղիոնց հետ սովխոզեն հյորթմ է գողցի: Սովխոզին դերեկտոր ?...ն ու մե քանիմ հատ իրեն յալանչեստանը զնագեն կու միլիցա: Միլիցեն քուքա, իզնան-ինան հարցսնե կու, կիմանան օ հյորթը եղել է Քոսենց շոֆեր Կոստիկին, քեֆ էնողներուն 50 մանեթով ծախել է: Վերջը էս հյորթ արծող մալ ?...ն լավ քյոթակ կերավ, բայց ոչ մեզնեն, այլ քեֆ էնողներեն ":

1238
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...