Հարուստ փեսացուն

Тип статьи:
Авторская

Այս պատմությունն էլ Ջուլղայի մասին է: Այն ինձ պատմել է մայրս, կարծում եմ իրականություն կլինի քանզի ինքը Ջուլղայի ծնունդ էր և ուրիշների ասելով շատ կատակասեր, առաքինի ու սիրված կին էր: Սիրելի մայրս անցած տարի մահացավ, Աստված ողորմի հոգուն, թող այս պատմությունը փոքրիկ հիշատակ լինի իրենից:

Ջուլղացի մի երիտասարդ ձմռան սկզբներին գնում է Ախալքալաքի գյուղերից մեկում աղջիկ հավանելու: Իր սրտի ուզած հարսնացուն գտնում է, բայց աղջիկը չեմուչում է անում: Համոզելու համար, ճարպիկ երիտասարդն իրեն ներկայացնում է որպես գյուղի հարուստներից մեկը և ասում, որ ունեն նաև զանազան մրգատու ծառերով մեծ այգիներ: Ինչպես գիտեք, Ախալքալաքում մրգատու ծառեր չկան ու նրանք շատ բարձր են գնահատում փեսացուի այդ առավելությունը, համաձայնվում ու իրենց աղջիկը տալիս են:

Ամուսնությունից հետո, փեսան նորահարսին հարևանների այգիները ցույց տալով ՝ ներկայացնում է իբրև իրենցը: Ձմեռն անցնում է, սկսվում է գարունը: Հարսը, երբ տեսնում է ուրիշները գնում են իրենց այգիները մաքրելու, ամուսնուն հարցնում է, թէ իրենք երբ են գնալու այգին մաքրելու? Ամուսինը հանգիստ պատասխանում է, թէ այդ այգիները միայն ձմռանն են իրենցը:

1742
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...