Բաջանաղները(Քենակալները)
Հին ժամանակ դաշտերը միայն ձեռքերով կամ եզներով էին մշակում ու հաճախ իրար օգնելու կարիք էր լինում: Մի անգամ, բաջանաղներից մեկը, իր դաշտում աշխատելու համար օգնության է կանչում մյուսին: Երկուսով գնում են Վերի Իսկա, ամբողջ օրն աշխատում և վերադառնում տուն:
Օգնության գնացած բաջանաղը կնոջը բողոքում է. "Անոթի մեռա, սաղ օրը բան չեմ կերի ": Կինը, թէ ' "Քա քոռանամ ես, հբա եդ աննամուս քուրս հաց չէ՞ր դրի, հլա իդյո՛ր այէ ": Մոտիկ օրերին նա հանդիպում է քրոջը և ամոթանք տալիս. "Աղջի՛ չամընչած, եդ մարդկանց ի՞նչի ես անոթի սատկեցուցի ": Քույրը զարմացած պատասխանում է. "Աղջի ի՞շ քսես, մէ մեծ հավմ էի տապկի, հետնէ էլի ինչօ պետք է դրել էի ": Օգնող ամուսնու կինը գալիս է տուն, պատմում եղելությունը: Մարդը նոր զարմանում է. "Ես է քսեմ տէ էդ ի՞շխո չուչուստ ձորը շռելու կերթա ":