Արտ ջրողներն ու ջրի գողերը

Тип статьи:
Авторская

      Ամռան ամիսներին գյուղի դաշտերի ջուրը միշտ պակասություն  է արել: Չնայած կոլտնտեսության կազմակերպումից հետո, 1935-37 թթ. Ճառալի վերևի ձորից, անտառների միջով, ձեռքերով  առու փորելով ու մեծ դժվարությամբ բերված ջրի հոսքը ինչ-որ չափով թեթևացրել էր այդ հարցը, սակայն հետագայում այն նույնպես անբավարար գտնվեց լրիվ չափով հոգալու ժողովրդի պահանջները: 1960-ական թվականներին էլեկտրական պոպմպեր տեղադրվեցին Մեծ գետի մոտ ու բավական լայն խողովակներով ջուր բարձրացվեց գյուղ: Դրանով ապահովվեց կոլտնտեսության դաշտերի  որոշ մասի ջրամատակարարումը, բայց գյուղացիները իրենց անձնական արտերին նորից դժվարությամբ  էին  ջուր հասցնում:

Ցերեկվա ժամերին ջուրը թույլադրվում էր օգտագործել միայն կոլխոզի համար, իսկ գիշերները, հերթականության սկզբունքով, գյուղացիները ջրում էին սեփական հողամասերը: Հերթը հասնելուց հետո էլ դեռևս բավական դժվարություններ էին լինում մինչև ջուրը  տեղ կհասներ: Սովորաբար ամենածանր վիճակը կարտոֆիլի ցանքսերի ջրելու օրերին էր, երբ  ջուրը միաժամանակ շատերին էր պետք լինում:
    Բավարար մարդ ունեցող ընտանիքները սովորաբար մի քանի հոգով էին գնում արտ ջրելու կամ հարազատ-բարեկամ իրար օգնում էին: Գիշերվա մթին ավելի հեշտ էր լինում երկու հոգով ջրելը, որոնք կանգնում էին ակոսների հակառակ ծայրերին ու նրանցից մեկը փոխում էր ջրվող ակոսը, իսկ վերջում կանգնածը` ստուգում ու ձայնում էր ջուրը տեղ հասնելու մասին: Բացի այդ, անհրաժեշտ էր գոնե մեկ անձ ևս, ով կհսկեր մինչ հողամաս եկող առուները` ջուրը ուրիշների կողմից գողանալը բացառելու համար: Իսկ ջուր գողանալը գյուղում սովորական երևույթ էր դարձել:
     Ավելի դժվար էր միայնակ ջրողների վիճակը և երբեմն նրանց անքուն գիշերն իզուր էր անցնում:
     Այս փոքրիկ իրական պատմությունների մեր հերոսները գյուղում ապրող տարբեր մարդիկ են և գաղտնիությունը պահելու նպատակով իսկական անուններ չեմ հիշատակում,  իսկ նրանց կեղծանունները պայմանականորեն նշում եմ հայկական այբուբենի սկզբնատառերով:
    Ա-ն մի գիշեր կնոջ հետ արտ է ջրում և գործի կեսին ջուրը կտրվում է: Նա առվով բավական  վերև է բարձրանում, հայտնաբերում կտրված տեղը ու ջուրը շրջելուց հետո,  գողացված ջրի հոսքով իջնում և հանդիպում է այդ ջրով իր հողամասը ջրող Բ-ին ու նրա ուսանող տղային: Ա-ն սկաում է նախատել Բ-ին իր ջուրը գողանալու համար: Բ-ն պատճառ է բռնում իր տղայի անտեղյակությունը ու արդարանում է, որ նրան էր ուղարկած եղել ջրի հետևից: Ա-ն ջղայնացած ու շատ հիասթափված ասում է. "Ինան անդուր իշ քսիես, տղեդ ասնող տարի Էրէվան իստիտուտ ընդունվեցավ օրնա մենք է ըսինք տե լավ եղավ, մեր արտին ջուր կտռողներեն մեկը պակսեցավ: Դուս էկավ օ էլի չենք պրծի":
    Հաջորդ պատմության հերոսներից մեկը նույն Ա-ն է, բայց արդեն հակառակ իրավիճակում:
    Գ-ն իր հերթն հասած գիշերը միայնակ  կարտոֆիլը սկասում է ջրել ու մի քանի ակոսից հետո ջուրը կտրվում է: Բարձրանաում է վերև, հայտնաբերում գողացված տեղը, ջուրը շրջում դեպի իրեն, քիչ սպասում ու տեսնելով, որ մարդ-մուրդ չի երևում, գնում է շարունակելու իր գործը: Որոշ ժամանակ անց նրա ջուրը նորից է կտրվում: Նա ջղայնացած բարձրանում է ու տեսնում, որ նույն տեղից ջուրը շրջված է: Գ-ն մոտակայքում թաքնվում է ու սպասում: Քիչ անց երևում է մեր նախորդ պատմության Ա-ն ու ջուրը շրջում դեպ իր հողամասի կողմ գնացող առուն: Գ-ն թաքստոցից դուրս է գալիս և վրդովված սկսում գոռգոռալ, ահաբեկել նրան. " Ծո ջուրս իշխո կու գողնաս, այզա չափով գլոխդ կոտռիեմ կու": Ա-ն առանց վախ ցույց տալու, հանգիստ պատասխանում է. "Հլա փորցէ նյարսեմ ինձի դիպի, այենք ինչղ տի փարեցեդ ըլլիս":   
     Դ-ի ամուսինը այդ տարի խոպան է գնացել և երկրորդ գիշերն է` ինչ նա փորձում է իրենց կարտոֆիլի դաշտը ջրել ու չի հաջողվում: Հերթում իրենից առաջ գտնվող ու ջրբաժանում մյուսների հետ սպասող Ե-ն արդեն շուտով սկսելու է իր հողամասը ջրելը: Հուսահատված ու անքնությունից հոգնած Դ-ն խնդրանքով դիմում է Ե-ին և ասում. "Ե  ջան, իշ կըլլի քու օչերդ տու  արտս ջրիեմ, դու է ինձի ինչ օ կուզիես էրա": Ե-ն նրա վիճակը պատկերացնելով, կիսակատակ պատասխանում է. "Դ  ջան, օչերս կուտամ համա էրեկվնեն բան չիեմ կերի օ քուն է չիեմ էղի, քեզի իշ? կայնամ էնի":

1661
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...