Основные молитвы на армянском

Тип статьи:
Авторская

Յանուն Հօր եւ Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ
Հա'յր մեր, որ երկնքում ես, թող
սուրբ լինի Քո անունը, թող Քո
արքայությունը գա. թող Քո
կամքը լինի երկրի վրա, ինչպես
որ երկնքում է. մեր
հանապազօրյա հացը տո'ւր
մես այսօր և ների'ր մեզ մեր
հանցանքները, ինչպես որ մենք
ենք ներում նրանց, որ հանցանք
են գործում մեր դեմ, և մի'
տանիր մեզ փորձության, այլ
փրկիր չարից, որորվհետև Քո'նն
է արքայությունը և զորությունը
և փառքը հավիտյանս
հավիտենից:
ԱՄԵՆ:

ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա,
Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց՝ բժշկութիւն,
Ննջեցելոց՝ արքայութիւն:

Արի Աստուած հարցն մերոց,
Որ ապաւէնդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց,
Լե՛ր օգնական ազգիս Հայոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա,
Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՂՈԹՔ
Գոհանում եմ
Քեզանից, Տե'ր իմ և
Աստվա'ծ իմ և օրհնում
ու փառավորում Քո սուրբ
անունը, որ պահեցիր այս
գիշեր Քո անարժան ու
մեղավոր ծառային բոլոր
վտանգներից ու
փորձություններից,
խաղաղությամբ հասրիր
առավոտյան ժամին և
արժանացրիր տեսնելու Քո
ողորմության լույսը:
ԱՄԵՆ:

ԵՐԵԿՈՅԱՆ ԱՂՈԹՔ
Գոհանում եմ Քեզանից, Տե'ր իմ
և Աստվա'ծ իմ, օրհնում ու
փառավորում Քո սուրբ անունը,
որ պահպանեցիր Քո անարժան
ու մեղավոր ծառային այս
ցերեկ և խաղաղությամբ
հասցրիր երեկոյան ժամին:
Այժմ խնդրում եմ, որ Դու Քո
ամենազոր աջով կնքես Քո
ծառայի տեղն ու հարկը, ելքն ու
մուտքը, որ ննջեմ ապահով ու
աներկյուղ, խաղաղությամբ և
առանց փորձանքների:
ԱՄԵՆ:

ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՂՈԹՔ
Կեսգիշերին արթնանալով
խոստովանում ենք Քեզ,
Տե'ր Աստված մեր,
ու փառավորելով
Քո սուրբ անունը՝
խնդրում ենք Քեզ՝
հեռացրո'ւ մեզանից
խավարային խորհուրդները՝
Քո ողորմության շնորհով
պահելով չար բանսարկուի
դիվահնար բոլոր պատրանքներից
ու հնարքներից:
ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ ճԱՇԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ
[նախ սկսում են Տերունական աղոթքով,
և ապա սեղանն օրհնողը ասում է.]
Խաղաղությամբ ճաշակենք
այս կերակուրը, որ մեզ համար
պատրաստված է Տիրոջ կողմից,
օրհնյալ է Տերն Իր պարգևներով:
ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ ՃԱՇԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Փա'ռք Քեզ, Տե'ր, փա'ռք
Քեզ, փառա'ց Թագավոր,
որ տվեցիր մեզ ուրախության
կերակուր, և Քո ամենաբավ
ողորմության լիությամբ լցրիր
մեր սրտերը: Այժմ լցրո'ւ մեզ նաև
Քո Սուրբ Հոգով, որպեսզի
ընդունելի լինենք Քո առջև և
ոչ ամոթահար, քանզի Դու
հատուցում ես
յուրաքանչյուրին
ըստ իր գործերի:
ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ ԳՈՐԾ ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Աստվա'ծ իմ, որ բացում ես ձեռքերդ
և լցնում բոլոր արարածներին Քո
ողորմածությամբ, Քեզ եմ վստահում
իմ անձը [և այս գործը]:
Դու հոգա' և պատրաստի'ր հոգուս և
մարմնիս բոլոր կարիքները,
այսուհետև մինչև հավիտյան:
ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ԱՌԱՋ
Տե'ր, երբ ճանապարհ ընկնեմ,
ինձ մի' թող մենակ, այլ առաքի'ր
իմ առջևից Քո օգնությունը՝ օր
ու գիշեր պահելով ինձ սատանայի
բոլոր փորձություններից, և
իմ անկայուն մտքին մի' թող
մեղանչել, այլ լալ ու սգալ իմ
մեղքերի համար:
ԱՄԵՆ:

ՏՈՒՆԴԱՐՁԻ ԱՂՈԹՔ
Օրհնյա'լ Տեր, աղաչում և
խնդրում ենք Քեզ՝
ճանապարհակի'ց եղիր
մեղավոր ծառայիդ և Քո
հսկողությամբ առաջնորդիր՝
խաղաղությամբ վերադառնալու
մեր բնակավայրը՝ Տեր Հիսուս
Քրիստոսի օգնությամբ, որին
վայել է փառք, իշխանություն
և պատիվ, այժմ և հավիտյան:
ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԻՑ ԱՌԱՋ
Տե'ր Հիսուս Քրիստոս,
բա'ց իմ սրտի աչքերն
ու ականջները, որպեսզի
լսեմ Քո կամքը:
Հավատում եմ, Տե'ր,
որ կլուսավորես իմ
սիրտը, որովհետև
Դու ողորմած
Աստված ես: Եվ Քեզ
փառք հավիտյան:
ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ ԵՐԿՆԱՅԻՆ ԶՈՐՔԻՆ
Միքայե'լ և Գարբրիե'լ՝
վերին զորքերի դասերի պետե'ր,
որ անլռելի ձայնով փառաբանություն
եք մատուցում Ամենասուրբ
երրորդությանը և երեքսրբյան
ձայնով երգելով՝ ասում.
"Ողորմի՜ր, Տե՜ր, Դու ստեղծեցիր,
Քո ձեռքի գործը մի' անտեսիր",
օգնական և պահապան եղեք
ԱՍՏԾՈ ծառայիդ. [հիշատակել
անունը ում համար որ աղոթում եք]:
ԱՄԵՆ:

ՊԱՀՊԱՆԻՉ ԱՂՈԹՔ
Թագավո'ր խաղաղության,
մեր Տեր Փրկիչ Քրիստոս Աստված,
պարսպած պահի'ր Քո ժողովրդին,
սուրբ և պատվական Խաչիդ
հովանու ներքո՝ խաղաղությանդ մեջ,
փրկի'ր տեսանելի և անտեսանելի
թշնամուց և արժանի արա գոհությամբ
Քեզ փառավորելու Հոր և Սուրբ Հոգու հետ.
այժմ և հավիտյան:
ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ ԽԱՉԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ
Օգնի'ր մեզ, Տե'ր, օգնի'ր մեզ,
Աստվա'ծ Փրկիչ մեր,
Քո անվան մեծ փառքի համար,
Տե'ր, փրկի'ր մեզ, և քավի'ր
մեր մեղքերը:
Պարապած պահի'ր Քեզ ապավինած
և Քո սուրբ անվանը հուսացող
ժողովրդին հաղթող և
պատվական Խաչիդ հովանու
ներքո՝ խաղաղությանդ մեջ:
ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ ՓՐԿՈՒԹՅԱՆ
Տե'ր Աստված,
գթության և փրկության,
ողորմության և քավության,
նորոգության, բժշկության
և առողջության,
լուսավորության և կենդանության,
հարության և անմահության,
որ մերձ ես համայն արարածների
հեծություններին,
ինձ էլ հիշի'ր, երբ գաս Քո
արքայությամբ:
ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ ՀՈՒՅՍԻ ԵՎ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ
Տե'ր իմ, քաջալերի'ր ինձ
նեղությանս մեջ,
մխիթարի'ր վշտերիս մեջ,
ու արժանի դարձրո'ւ ինձ,
Տե'ր իմ և Աստված իմ՝
Հիսուս Քրիստոս, խաչակից
լինել Քեզ մինչև ի մահ՝
հրաժարվելով այս աշխարհի
հեշտություններից և
դասակից լինել Քո
երանելիներին ու դրախտում
անմահ կյանք վայելել:
ԱՄԵՆ:

ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԱՂՈԹՔ
Տե'ր երկնքի և երկրի,
Արարի'չ բոլոր արարածների,
շնորի'ր մեզ միշտ երկյուղով
Քեզ պաշտել, ու սիրել Քեզ
ամբողջ սրտով, բովանդակ
մտքով և մեր ողջ զորությամբ
պահել Քո պատվիրանները
ու մեր ձեռքերը հավատքով
Քեզ բարձրացնելով՝
Քեզանից շնորհ և
ողորմություն ստանալ:
ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԵՐԿՅՈՒՂԻ
Ամենախնա'մ Տեր,
Քո սուրբ երկյուղը պահապան
դի'ր իմ աչքերին, որ չնայեն
պագշոտությանմբ, և իմ
ականջներին, որ չախորժեն
լսել չարության խոսքեր,
և իմ բերանին, որ սուտ չխոսի,
և իմ սրտին, որ չարը չխորհի,
և իմ ձեռքերին, որ չգործեն
անիրավություն, և իմ ոտքերին,
որ չգնան անօրեն ճանապարհով:
ԱՄԵՆ:

6659
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...