Տեր Պողոսյանների տոհմը

Тип статьи:
Авторская
Տեր Պողոսյանների տոհմը

Download

Վերջին տարիներին մի քանի անգամ, բավական երկար ժամանակով, առիթը ունեցա գյուղում գտնվելու։ Հեռու եւ մոտ ազգականներիս հետ զրուցելիս պարզ դարձավ, որ Էրզրումից գաղթած մեր տոհմի պատմությունը շատ աղավաղված է։ Վ.Դարբինյանի գրքում նույնպես Պողոսյանների արմատներին վերաբերվող մասը պարզ չի նկարագրված: Հավանաբար նա այդ ինֆորմացիան հավաքել է այն թերի իմացող մեր որևէ ազգականից: Այդ բացը լրացնելու համար, իմ մոտ միտք առաջացավ կազմել մեր տոհմի հնարավորինս ճշգրիտ պատմությունը։
Ըստ զանազան գրքերում բերված տվյալների, մեր գյուղի թվով 33 ընտանիքը գաղթել են Էրզրումի նահանգի Թորթոմի գավառի երկու հարեւան Նորշեն (ներկայումս վերանվանված է Կառլի Karli) ու Ռաբատ (ներկայումս՝ Կեմերկայա Kemerkaya ) գյուղերից: Այդ գյուղերը գտնվում են Էրզրում քաղաքից մոտ 50 կմ հյուսիս, մեր գյուղացիներից ոմանք արդեն մի քանի անգամ այցելել են, ծանոթացել ներկայիս ազգությամբ թուրք բնակիչների հետ և ենթադրում են, որ նրանց մեջ կան նաև մեր նախնիների մահմեդականացված ժառանգներից։
Ընդ որում, Ռաբատ գյուղից եկել են Տեր-Պողոսներն ու Ավտիսները, իսկ մյուս գաղթողները եղել են Նորշենից: Իմ կարծիքով, այս վարկածը ճիշտ է, քանի որ այդ երկու ընտանիքները նոր գյուղում տեղավորվել են նույն թաղում ու այն անվանել "Ռաբատ": Գաղթը սկսել են 1830 թ. մայիս ամսին և տեղ հասել սեպտեմբերին։ Այս մասին մանրամասը նկարագրված է Գ.Շիրխանյանի եւ Վ.Դարինյանի գրքերում։
Փոքր տարիքից ես հետաքրքրվում էի մեր տոհմի պատմության հարցերով ու իմ պապի ` Պողոս Մկրտչի Տեր-Պողոսյանի պատմածը 1963 թ. գրառել եմ թղթի վրա: Այն ես համարում եմ առավել ճիշտ, քանի որ Էրզրումից գաղթած փոքր եղբայրը` Պետրոսը իր պապն է: Բացի դրանից, շատերից եմ լսել, որ մեր պապերի պատմությունը ամենալավ իմացել է Պողոսյան Մանաս շափարը, իսկ ինքը այն գիտեցել է իմ պապիս պատմելով։ Սա ինքը` Մանաս շափարն է ասել իմ քրոջը` Լուսինե Պողոսյանին 1981թ. եւ քույրս նույնպես գրի է առել նրա պատմածը։ Տարբեր ժամանակների այդ երկու գրառումները համընկնում են: Պետք է նշեմ նաև, որ չնայած 79 տարեկան հասակին, պապս իսկապես շատ լավ հիշողություն ուներ:
Երկար պրպտումներից հետո, իմ պապից ու ազգականներից լսածի, գրառածի, ինչպես նաև տպված նյութերի ու տապանագրերի տվյալների համադրման ու վերլուծության հիման վրա, այստեղ ներկայացնում եմ մեր տոհմի արմատների, իմ տեսակետից իրական վարկածը։ Իմ հավաքած տվյալներից ես նաեւ ենթադրում եմ, որ Էրզրումում մեր նախապապի անունը եղել է Տեր-Պողոս: Այս միայն ենթադրություն է, իսկ ուրիշ որևէ մեկից այդ մասին ինչ որ բան չեմ լսել: Ընթացքում ես կփորձեմ հիմնավորել այն:

Ստույգ է, որ Էրզրումից գաղթել են Ծղալթբիլա (Նորշեն) Տեր-Պողոսյաններից երկու եղբայր Քերոբ ու Պետրոս: Ըստ բանավոր լուրերի, եղել են եւս մեկ կամ երկու եղբայր, ովքեր մնացել են Էրզրումում ու հետագայում թուրքերի կոտորածների զոհ դարձել: Մյուս վարկածով նրանք նույնպես գաղթել են, բայց ` Խարկով ու Իրան: Ըստ Վ.Դարբինյանի գրքում բերված փաստերի, մեր գյուղացիներից, Խարկովում կարտոֆիլ ծախելիս, հյուրընկալվել են Էրզրումից գաղթած Տեր-Պողոսյանների ժառանգներից մեկի տանը։
Եղբայրներից մեծը եղել է Քերոբը ~1795 ~1870 և գաղթի ժամանակ արդեն ունեցել է ընտանիք, երեխաներ (թիվը հայտնի չի ու մի վարկածով երեխանեից մեկը ՝ հավանական է Գրիգորը ծնվել է գաղթի ճանապարհին կամ տեղ հասնելուց անմիջապես հետո): Հետագայում նրա ընտանիքը մեծացել և ընդհանուր ունեցել է 3 տղա ու 2 աղջիկ: (Ա.Մ.Պ.-ի Ծանոթություն. այսուհետև ~ նշանը ցույց է տալու, որ այդ ստույգ ծննդյան կամ մահվան թիվ չի, այլ միայն իմ ենթադրությունն է հիմնված մյուս ազգականների ճշտված կամ մոտավոր տարեթվերի, այլ տվյալների ու հաշվումների վրա)։
Քերոբի տղաներից մեծը եղել է Տեր-Պողոս Վարդապետը, ով ժառանգ չի ունեցել: Տապանաքարը գտնվում է գյուղի եկեղեցու բակում, գրառումը խիստ հողմնահար ու դժվար ընթեռնելի է: Այդ նշում է նաև Հայաստանի հայտնի հնագետ-ազգագրագետ Սամվել Կարապետյանը իր "Ախալցխա" գրքում: Ըստ Վ. Դարբինյանի "Նորշեն" գրքում եղած տվյալի, Տեր-Պողոս Վարդապետը ծնվել է 1808թ, վախճանվել 1880թ: Սակայն նրա տապանաքարի փորագրությունը 1818 ու 1878 է (տես տեքստին կցված լուսանկարները)

Տեր Պողոս 1818-1878 ու Տեր Նազարեթ 1835-1888 Տեր Պողոսյանների եւ Տեր Մկրտիչ Տեր Սիմոնյանի 1825-1884 տապանաքարերը եկեղեցու բակում

Տեր Պողոս Վարդապետի տապանաքարը
Գրառումը հետեւյալն է.
ՅԱՅՍՄԻԿ ՏԱՊԱՆ ԿԱՐԱՆԵՆ ԿՆՔԱԾ
ՊՈՂ՝(ո)Ս ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՔԵՐՈԲԻ Տ ՊՈՂՈՍԵԱՆԻ
ԾՆԵԱԼ Ի ԿԱՐԻՆ ԳԱՂԹԻԱԼ ՅԱՅՍ ԵՐԿԻՐՍ
ԱՌՔ ՍՈՒՐԲ ԿԱՐԳՍ Հ-ՏԵՐ Ա-Ծ ՄԵՌՈՆԵԱԼ
ՀՈՏԻԻ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՇՏՈՆԻՆ...
...
...
...
...
... (այս 5 տողերը դեռեւս չի հաջողվել կարդալ)
ԾՆԵԱԼ 1818 Ա... ԹՆԱՆԼ Ա Ը 1878 Ա

Տեր Պողոս Վարդապետի տապանաքարի վրա փորագրված ծնված թիվը 1818, խոշորացված

Տեր Պողոս Վարդապետի տապանաքարի վրա փորագրված մահվան թիվը 1878, խոշորացված

Տեր Նազարեթ Տեր Պողոսյանի տապանաքարը
Գրառումը հետեւյալն է.

ՅԱՅՍՄԻԿ ՏԱՊԱՆԷ
ՀԱՆԳՔՉԻ ՀԱՅ ԿԱ
ԹՕԼԻԿ ՔԱՀԱ
ՆԱՅ ՏԷՐ ՆԱ
ԶԱՐԵԹ ՏԷՐ
ՊՈՂՈՍԵԱՆ
ԾՆ-Լ 1835 Ա
ՓՈԽԵԱԼ ԱՌ
Ա-Ծ 1888 Ա
20 ՄԱՐՏԻ


Քերոբի միջնեկը եղել է Գրիգորը ~1830 ~1895, իսկ փոքր տղան Տեր Նազարեթն է 1835-1888, ում գերեզմանը գտնվում է եկեղեցու բակում, եղբոր ` Տեր-Պողոս Վարդապետի գերեզմանի կողքին (տես վերեւի լուսանկարը)
Քերոբի երկու աղջիկների մասին տվյալներ չկան:

Էրզրումից գաղթած փոքր եղբայրը Պետրոսն ~1812 ~1887 է, ով այդ ժամանակ մոտ 18-20 տարեկան է եղել, չամուսնացած: Նա գաղթելուց հետո ամուսնացել է Ախալցխեցի Բեթանովենց Տիրունի հետ և ունեցել է երկու տղա:
Պետրոսի մեծ տղան եղել է Մկրտիչը ~1845 ~1915։ Փոքր ժամանակ, Մկրտիչի գլխի կլորության ու սպիտակ մաշկի համար, նրան սիրել ու անվանել են "շաղգամ", որի պատճառով նրա ժառանգներին գյուղում անվանում են Շաղգմենք:
Պետրոսի փոքր տղան եղել է Միքայելը ~1855 ~1910


Այստեղ մի հարց հետաքրքիր է: Ըստ գյուղում տարածված լուրերի ու գրքերում բերված տվյալների, Էրզրումից, նոր բնակատեղին ծանոթանալու համար, նախօրոք ՝1829 թ. աշնանը եկել են 3 քահանաներ ՝ Տեր Սիմոն Դիլանյանը 1792-1862, Տեր Հակոբ Քոսյանը 1800-1838 ու Տեր Պողոսը: Տեր Պողոս Վարդապետի գերեզմանը, ինչպես նշեցի վերևում, եկեղեցու բակում է։ Տապանաքարի վրա փորագրվածից պարզ է, որ ծնվել ու կնքվել է Կարինում (Էրզրում) իսկ Վարդապետ դարձել է գաղթելուց հետո։ Ծնված թիվն էլ գերեզմանաքարի վրա երեւում է` 1818: Բացի այդ, փոքր եղբայր Տեր Նազարեթի ծննդյան թիվը ստույգ 1835-ն է, այն նույնպես փորագրված է գերեզմանաքարի վրա ու պարզ երեւում է (տես լուսանկարները): Գրքերում հիշատակվող 1808-ի դեպքում երկու եղբայրների տարիքների տարբերությունը մեծ է լինելու ՝ 27 տարի ու քիչ հավանական է: Ուրեմն, Ծղալթբիլայի Տեր Պողոս Վարդապետը, փոքր լինելու պատճառով ու տապանաքարի վրա գրված մյուս տվյալներով, նախօրոք եկող կրոնավորներից մեկը լինել չէր կարող։
Նաև գյուղում տարածված այն վարկածը, թե «Տեր Պողոսներ» անվանումը Տեր Պողոս Վարդապետի հետ է կապված ՝ եւս ճիշտ չի կարելի համարել։ Նա չի ամուսնացել և ժառանգ չի ունեցել։ Ինչպես վերեւում նշեցի, իմ հավաքած փաստերի հիման վրա ենթադրում եմ, որ Էրզրումի մեր տոհմում եղել է նաև ավելի մեծահասակ Տեր Պողոս անունով քահանա: Գուցե նա գաղթած Քերոբ ու Պետրոս եղբայրների հա՞յրն է եղել և այդ պատճառով Քերոբը իր ավագ որդուն անվանակոչել է Պողոս (Ծղալթբիլայի եկեղեցու բակում թաղված Տեր Պողոս Վարդապետը)։ Հնարավոր է, որ մյուս երկու հոգևորականների հետ նախօրոք (1829թ.) եկողը լիներ նա, բայց հետո գաղթին մասնակցած չլիներ, կամ մյուս տղայի հետ գնացած լիներ Խարկով:

Իմ պապի ասելով, Էրզրումից եկած փոքր եղբայր, Շաղգմենց նախապապի ազգանունը եղել է Պետրոս Տեր Պողոսով: Հաշվի առնենք նաև այն փաստը, որ Շաղգմենց կողմի և Գրիգորի ժառանգների ազգանունները նույնպես բոլորը Տեր-Պողոսով, Տեր-Պողոսյան կամ Պողոսյան են: Ինչու՞ պետք է Էրզրումից գաղթած Պետրոսի ժառանգների ազգանունները իր եղբոր 11-12 տարեկան տղայի (ապագա Տեր Պողոսը) անունով Տեր-Պողոսյան կամ Պողոսյան լինեին: Կամ ինչու՞ պետք է Էրզրումից եկած Քերոբի բոլոր ժառանգների ազգանունները իր 11-12 տարեկան տղայի անունի պատճառով Տեր-Պողոսյան լինեին: Եթե մտածենք, թե այդ ազգանուններն առաջացել են գաղթելուց հետո, ապա ինչու՞ Քերոբի ժառանգների ազգանունները Քերոբյան կամ Պետրոսինը` Պետրոսյան չի, այլ բոլորինը ` Տեր- Պողոսյան (ինչպես օրինակ, Սիմոնյանների ազգանունը, որը առաջացել է Էրզրումից գաղթած իրենց նախապապ Տեր Սիմոն Դիլանյանի անունից)։ Վերջապես, չէ՞ որ Էրզրումում ծնված ու Ծղալթբիլա գյուղում ծնված երկու եղբոր ազգանուններն էլ տապանաքարերի վրա պարզ երևում են և նույնն են։ Եթե այդ ազգանունը գաղթից հետո առաջացած լիներ, ուրեմն Տեր Պողոսի ազգանունը այլ պետք է լիներ, ինչպես Սիմոնյանների դեպքում է։
Վերեւում հիշատակված տվյալը, որ Խարկովում եղել են Տեր Պողոսյանների հետնորդներ, նույնպես հաստատում է իմ ենթադրությունը։
Առկա է նաև հետևյալը, որ միայն եղբայրներ Ստեփանի և Սերոբի ժառանգներին գյուղում ու հատկապես թաղում, բացի «Տեր Պողոսներ»-ից անվանում են նաև " Պապալենք" իրենց քահանա հոր ՝ Տեր-Նազարեթի պատճառով (այստեղ պետք է նկատել, որ Տեր- Նազարեթն է եղել պապալ ՝ քահանա, տերտեր, իսկ Տեր-Պողոսը եղել է վարդապետ) մինչդեռ Տեր Պողոսի ու Տեր Նազարեթի միջնեկ եղբայր Գրիգորի ժառանգներին թաղում " Պապալենք" չեն անվանում։

Այս բոլորը հաստատում են վերևում նշված իմ կարծիքը, որ հավանաբար մեր գաղթած նախապապեր Քերոբի ու Պետրոսի հայրը Էրզրումում եղել է Տեր-Պողոս, իսկ այստեղի Տեր-Պողոս Վարդապետը նրա թոռն է:


Գրիգորը ~1830 ~1895 (Էրզրումից գաղթած Քերոբի միջնեկ տղան) ունեցել է 4 տղա ու 3 աղջիկ։ Մեծ տղան եղել է Հովհաննես, հետո Տիգրան, Պետրոս, փոքրը ՝ Հովսեփ: Աղջիկները եղել են. Ռեփ կամ Ֆիլոն ~1858 — ամուսնացել է Ջուլղա (Դուրգալյան Արութիկի տատը ու Լևոնի մայրը), երկրորդը ՝ Հոլո ~1862 — (Քոսենց Ղեւենի տատը ու Լեւիկի մայրը), երրորդը ՝ Եղսափ ~1870-1958 (Դարբինյան Անթռուշի տատը, Տիգրանի մայրը ու Աբրահամի կինը)

Հովհաննես ~1860 ~1920, ունեցել է 3 տղա և 3 աղջիկ.

— Մաքրուհի ~1892-1967 (երեխաներից ամենամեծն է, ամուսնացել է սկզբում Գիգոներուն տունը, հետո առել է Եղզարենց Փաշանին, երկուսից էլ երեխա չի ունեցել և որդեգրել են Եղզարենց Գիգոլին)
-Գրիգոր (Տացուն)1897-1965, կինը`Սոֆիա Ալեքսանի Սիմոնյան, 1902-1975, ունեցել են 3 տղա` Հովհաննես 1923-1997, Պողոս 1927-2012 և Արշակ 1930-2017:
— Տիգրան 1901-1941/45, կինը՝ Երմոն Վահանյան 1907-1986, զավակները ՝ Լուսիկ 1927-2015, Պետրոս 1930, Յուրիկ 1938։
— Սուփուն 1903-1984 (ամուսնացել է Տիրացու Խաչատրյան Պետրոսի հետ)
— Աննո 1909- 1999 (ամուսնացել է Դուրգալյան Գրիգորի հետ, Ջուլղա)
— Պողոս, վաղաժամ մահացել է

Տիգրան ~1863 ~1885 երիտասարդ հասակում, անտառում ծառը խփել է ու մահացել: Միայն մի աղջիկ է ունեցել` Սկուն-Իսկուհի 1884-1938 (Դարբինյան Վալոդիայի տատը)

Պետրոս ~1873 ~1925 ունեցել է 2 աղջիկ.
— Թերեզա 1897 ~1973, ամուսինը ՝ Աղաջանյան Պողոս, տղաները ՝ Տիգրան 1927-1994, Փիլիպոս-Իվան 1936
— Մարիամ (Մարիկ աքար) 1903-1986, ամուսնացել է Մկրտիչ Սիմոնյանի 1900-1945 հետ, ով եղել է որպես տնփեսա և ընդունել Պողոսյան ազգանունը: Երեխաներն են. աղջիկը ՝ Սրբուհի 1924-1941 (ամուսնացած է եղել Խաշուտցի Սորոնի հետ, Պիպիշի դռանը կայծակը խփել է ու մահացել), Պետրոս 1927-2004, Փեփրոնե 1932-2010, Սաթենիկ 1933-2006, Ռոզա 1941-1983

Հովսեփ 1875-1940, առաջին կնոջից ՝ Վերոնից 1877-1917, ունեցել է 3 տղա ու 3 աղջիկ.
— Արսեն 1901-1941/45 (ըստ տղայի ՝ Օննո-Հովհաննեսի պատմելու, պատերազմում կենդանի է մնացել, գերի ընկել, պահվել Լեհաստանի համակենտրոնացան ճամբարում, ազատվել ու չի վերադարձել), կինը՝ Տիրուհի Գասպարյան 19??-1937, երեխաները Հովհաննես 1929-2016, Սրբուհի 1934
— Տիրուն 1903 (Ծինուբան է ամուսնացել)
— Մանաս 1908-1986, կինը՝ Սոնա Պետրոսյան 1913-1999, երեխաները. Սարգիս 1932-2018, Տիգրան 1935-2014, Հռիփսիմե1940 և Վերոնիկա 1953-2009
— Հոլո 1910 (Նեոխրեբ է ամուսնացել)
— Վառիկ-Վառվառա 1911 -1967 ամուսնացել է Մոսոյան Արշակի !904-1941/45 հետ (Պլլոյենց), երեխաները ՝ Սուրեն 1938-1986, Վերոնիկա, Լենա, Հռիփսիմե
— Պետրոս 1916-1993, կինը ` Երմոն Կարապետյան 1919-2002, երեխաները. Ամալյա 1941, Ֆլորա 1947, Աշոտ 1950, Հովսեփ 1950 և Նազարեթ 1956-1995:

Հովսեփը երկրորդ կնոջից ` Թերեզայից ունեցել է 2 աղջիկ
— Վերոնիկա 1923-1985 Նորսիկ-Տիվինիսիոս-«Դժոխքի» 1909-1974 կինը, երեխաները ՝ Թագուհի 1955, Թերեզա 1962
— Մարիամ 1926-1994 Սարգիս Ավետիսյանի1928-1998 կինը, երեխաները ՝ Սեթրակ-Սերգեյ 1956, Սրբուհի 1963

Տեր-Նազարեթը 1835-1888 եղել է Էրզրումից գաղթած մեծ եղբայր Քերոբի կրտսեր տղան, ունեցել է 3 տղա ` Ստեփան, Սերոբ, Տեր-Քերոբ։

Ստեփան 1860 -1913, կինը Փեփրոնե Շիրխանյան 1864-1959 ունեցել է 3 տղա և 5 աղջիկ.
— Թագուհի 1894-1963, ամուսինը՝ Հարություն-Փաշան Մելիքսեթյան, երեխաները ՝ Հովհաննես-Շատո 1916-1984, Նազարեթ 1919-1941-45, Հոլո-Հռիփսիմե 1922-2007?, Աստղիկ 1925, Արփիկ 1927-2008, Պուրուճ 1930-2002, Աննիկ-Աննա 1934-2009
— Նազարեթ 1896-1920, ընդամենը 40 օրվա ամուսնացած է եղել Վերոնիկայի 1900-1984 հետ, թոքերի բորբոքումից մահացել է։ Վերոնիկան այնուհետեւ ամուսնացել է Սիմոնյան Մկրտիչ-Մկր տացուի հետ։
— Հայր Պետրոս1898-1980 (աշխհարական անունը Սիմոն), վաստակաշատ հայագետ, Մխիթարյան միաբանության անդամ, մահացել ու թաղվել է Վիեննայում,
— Երան 1904-1985, ամուսինը՝ Հովհաննես Աբելյան, երեխաները. Պետրոս1924, Նազարեթ 1927,
Աննա 1908-1996,ամուսինը՝ Մկրտիչ Տեր-Սիմոնի Խաչատրյան 1908-1941/45, երեխաները. Պողոս 1929-2003, Խաչատուր1931, Վլադիլեն 1939,
— Պուրուճ-Պիրիճիտա 1909-1975, ամուսինը ՝ Ներսես Բալանյան, երեխաները ՝ Աշոտ 1927-, Պետրոս 1931-1952, Բաբիկ 1935, Հասմիկ1938, Մանուկ1940, Մարիամ 1941,
— Սրբուհի 1911-1999, ամուսնացել է Սիմոն Մկրտչի Սիմոնյանի հետ, ով հիվանդությունից երիտասարդ հասակում մահացել է, երեխա չի ունեցել, որդեգրել է Լիպարիտ Սիմոնյանին,
— Պողոս 1913-1995, կինը՝ Վերոնիկա Սանթրոսյան 1914-1998, երեխաները. Ստեփան 1934-1999, Նազարեթ 1936-1954, Ալեքսան 1941-2007, Անդրանիկ 1946, Փեփրոնե 1948 և Աշոտ1951։

Սերոբ 1868-1959, կինը Մարիամ 1870-1940 ունեցել են.
— Արշակ 1901-1946, կինը Երմոն Պողոսի Դարբինյան 1907-1979, երեխաները.
Նազարեթ 1926-1946, Ստեփան 1929, Հռիփսիմե 1932-2016, Պետրոս 1934-2007, Մանուշ 1938:
Թերեզա 1905-1940, ամուսնացել է Պողոս Հակոբյանի հետ, բաժանվել։ Ունեցել է մի տղա, ով վաղաժամ մահացել է:
— Սովո-Սոֆիա 1908-2006, Արմեն Դարբինյանի կինը, երեխաները. Հռիփսիմե1928-200?, Մկրտիչ1933, Պետրոս1937, Մանուշակ1941, Սերոբ 1945,
Վերոն 1910-2006, ամուսինը ՝ Մովսես Շիրխանյան 1910-1984, զավակները ՝ Զաքևոս 1941, Պողոս 1944-2019, Մանուշակ 1948, Աշոտ 1955-2019
— Իվան-Հովհաննես 1914-2008, կինը՝ Խաչատրյան Թեգո-Թերեզա 1917-1997, երեխաները. Պողոս 1936, Վոլոդյա 1939-2010, Սեդա 1944, Սերգեյ 1947, Լարիսա 1949, Արշակ 1952, Քերոբ 1958:

Տեր Քերոբ Վարդապետ 1878-1938, չի ամուսնացել, ժառանգ չի ունեցել: Մեծ դեր է կատարել 1917-18 թթ. մեր ու հարակից հայ գյուղերի բնակչությանը թուրքական զորքի կոտորածից զերծ պահելու գործում։



Պետրոս ~1812 ~1887 Էրզրումից գաղթած փոքր եղբայրն է, ամուսնացել է Ախալցխայի Բեթանովենց ազգից Տիրունի հետ և ունեցել է երկու տղա ՝ Մկրտիչ ու Միքայել։

Մկրտիչ ~1845 ~1915 եղել է Պետրոսի մեծ տղան։ Ինչպես վերեւում նշվեց, փոքր ժամանակ, Մկրտիչի գլխի կլորոթյան ու սպիտակ մաշկ ունենալու համար, նրան սիրել ու անվանել են "շաղգամ", որի պատճառով նրա ժառանգներին գյուղում անվանում են Շաղգմենք: Կինը եղել է Հռիփսիմեն (Հոռոմ,Ապա), ~1848-1940, Կծոտենց ազգից, ունեցել են 5 տղա և երկու աղջիկ։
Մկրտչի տղաներն են ՝ Մովսես, զույգեր Գաբրիել ու Ռաֆայե, Պողոս, Պետրոս, աղջիկներն են ՝ Մանան և Ֆիլոն:

Մովսես ~1875 ~1928 Մկրտչի ավագ որդին է, կինը ՝ Դոթո-Դշխուն Աբգարյան, ունեցել է 2 տղա ու 3 աղջիկ.
— Եղսափ-Եղիսաբեթ 1903 — 1985 ամուսնացել է Նեոխրեբ, Տերտերենց Սահակյան Սարգսի հետ, ունեցել են 3 տղա ու 3 աղջիկ ՝Հաթիկ-Սուքիաս 1922-2004, Մանաս 1929, Երմոն 1928, Սիսակ 1933, Սիմիկ 1938, Հռիփ 1940
— Մեխակ 1905-1980, կինը`Հաթուն Հակոբի Մոսոյան 1909-1998, երեխաներն են. Վանիկ-Մովսես 1930-1953, Աստղիկ 1932, Անժելա 1938, Սիմոն 1941, Անդրանիկ 1946-2004
-Ռեփ-Հռիփսիմե 1910-1992, ամուսինը՝ Պետրոս Աբգարյան, ունեցել են 5 զավակ, Մոսո 1930, Վերոնիկա 1935, Աստղիկ 1937, Օլգա 1941, Լենա 1948
— Սինո 1912 -1940, ամուսնացած չի եղել, հիվանդությամբ մահացել է
Սրբուհի1915 -1950, ամուսնացած չի եղել, հիվանդությունից մահացել է

Մանանը (Սունդուզ հորքուր) ~1877-1956, Մկրտչի մեծ աղջիկը, առաջին անգամ Ջուլղա է ամուսնացել, Յադկարենց Օնեի հետ, ունեցել է Եսխափ ~1897-? (մեծ երեխան է), Սովիկ ~ 1899-?, Տիգրան (1901-?, կինը` Թերեզա, երեխաները. Օնիկ 1927, Մուկուչ1929, Սերգո1934, Հասմիկ1936, Ժենիկ1939), Սեթո ~1905 -1941-45 (գնացել է պատերազմ, չի վերադարձել, կինը երեխա չի ունեցել): Մանանը երկրորդ անգամ ամուսնացել է մեր գյուղում Բաբլոյենց Պոտոյի (Ջոլոկո) հետ:

Մկրտչի հաջորդ երկու տղաներ Գաբրիելն ու Ռաֆայելը եղել են զույգեր:
Գաբրիել ~ 1880 ~1918, կինը՝ Վարդուն, Համբոյի քույրը, ունեցել է 2 տղա ու 3 աղջիկ.
Հաթուն 1905-1987, Հակոբ Ավետիսյանի կինը, երեխաները ՝ Միսակ 1928, Ափիկ 1930, Վանիկ 1936, Լուսիկ 1938
Աննա 1908, ամուսինը ՝ Ծինուբանցի Արտաշ, երեխաները ՝ Բուրուն 1930, Երմոն 1935, Սարգիս 1945
Միսակ 1911- 1941-45, կինը` Աննա Պետրոսյան 1919-2003, երեխաները ՝ Հռփսիմե 1937-2016, Վալոդյա- Գաբրիել1941
— Մաքուր-Մաքրուհի 1912-2007, ամուսնացել է Ախալցիխեցու հետ, ունեցել երեխա ՝ Ռաֆիկ1950, բաժանվել ու երկրորդ անգամ՝ ամուսնացել Ալբերտյան Գրիգորի հետ,
— Հովհաննես1916-1953, կինը` Ոսկանյան Աննա 1918-1982, երեխաները. Էռնեստ 1941- 2006, Սերգեյ 1944-1991, Սեդա 1947, Վիկտոր 1948-2014, Գաբրիել 1951

Ռաֆայել ~1880 ~1920, կինը Սրբուհի (Զիբիտենցեն) 1883-1955, ունեցել է 3 տղա ու 3 աղջիկ.
Տիրուն ~1901-?, եղել է ամենամեծը, ամուսնացել է Նեոխրեբ, երեխաները` Արշակ 1922, Երմոն 1928, Վորիկ 1933, Միսակ 1935, Ռաֆիկ 1942
— Արշակ ~1904 ~1924 (կամ Տիգրան? ), հիվանդությամբ վաղաժամ մահացել է
— Սեթո-Սեդրակ 1910 — 1986, կինը ՝ Ախալքալաքցի Մանիկ, ժառանգ չեն ունեցել, պահել են Սեդրակի մահացած քրոջ` Վերոնի տղա Գիգոլին-Գրիգորին 1929, ով ամուսնությունից հետո տեղափոխել ու ապրել է Սուխլիս գյուղը։ Հետո պահել են Մանիկի քրոջ տղա Զատիկյան Հակոբին 1961, ում Մանիկի մահից հետո իր ծնողները տարել են։
Աբրահամ, 1911 -1979, կինը` Ախալքալաքի Ալաստանցի Նազելի 1922-2007 ժառանգ չեն ունեցել
Մանդո 1912 -1939, ամուսնացել է Ախալքալակ, Ալաստան
Սովո-Սոֆիա 1914-1986, մեծ հասակում կարճ ժամանակ ամուսնացավ Հաբեթ Դարբինյանի հետ նրա կնոջ մահից հետո:

Ֆիլոնը (Անուշ հորքուր) 1883-1965, Մկրտչի մյուս աղջիկը, ամուսինը ՝ Խաչատուր Խաչատրյան, տնփեսա է եկել Ախալցխայից։ Երեխաներն են.
— Արութիկ-Հարություն 1916-1941-45, կինը` Խաշուտցի Սաթենիկ1923-2003, տղան` Վալերիկ-Վալեռյա1939-2008
— Մարիամ 1907-1985, չի ամուսնացել

Պողոս 1886-1965 (Տացու, Շաքամի, Քեշտամ), Մկրտչի տղան, կինը Թերեզա Բաբաջանյան 1894-1958: Ունեցել է 5 տղա ու մեկ աղջիկ: Պողոսի փոքր ժամանակ, Տեր Քերոբի հետ ոչխար արածացնելիս, երբ նա ուղարկել է ոչխարի հետևից, ասել է "կեշտամ" ու ավել անունը մնացել է Կեշտամ (Քեշտամ): Առիթից օգտվելով ասեմ, որ պապս (Ա.Մ.Պ.) ու զավակները այդ անունից նեղվել են և համագյուղացիները առերես այդ անունով իրենց չեն դիմել, սակայն գյուղում այն ընդունված է: Իմ կարծիքով բոլորովին նեղվելու հարց չի, հորս ու հորեղբայրներիս հետ վերջերս այդ մասին զրուցելուց հետո ՝ խորհուրդ եմ տալիս մերոնց բոլորին այն ընդունել ուրախությամբ ու հպարտությամբ:

Պողոսի երեխաներն են.
— Մկրտիչ 1918-2015, կինը՝ Թագուհի Փանչոյան 1924-2008, երեխաները .Անդրանիկ1946, Էդուարդ 1948, Վալիկո1950-1951, Վանիկ1955, Լուսինե1965
Քերոբ 1920-1941/45 (ազգանունը իրա պապի անունով եղել է Մկրտչյան, բանակում ծառյելու ընթացքում սկսվել է պատերազմը և այլևս նրանից լուր չի ստացվել)
Խաչատուր 1924-2019, կինը` Երմոն Դարբինյան 1925-2009, երեխաները. Հռիփսիմե1946, Աբրահամ1950
Մովսես 1927-1995, կինը` Փեփրոնե Աբրահամյան 1931-2011, երեխաները. Մարիամ 1951, Ռաֆայել 1954, Հակոբ1961
Սարգիս 1930-2013, կինը`Փեփրոնե Դարբինյան1941, երեխաները. Քերոբ 1960, Թերեզա 1963, Իռա 1968
Հաթիկ-Հաթուն 1932-2011, ամուսինը` Լևոն Դարբինյան 1927-2007, երեխաները. Ալվարդ 1952, Վլադիմիր-Վահան 1955, Թերեզա 1962

Պետրոս (Պիճի ափար,Պիճի տացու) 1890-1979, Մկրտչի կրտսեր տղան, կինը` Մաքրուհի1897-1969, Պիճոյենցեն) ունեցել է 2 տղա ու 3 աղջիկ:
Երվանդ -Հովհաննես1918 — 2021, մյուս ազգանունը Գևորգյան է, մինչև պատերազմը ՝ 1939 թ գնացել է բանակ, հեագայում սկսվել է պատերազմը, նամակներ է գրել, բայց 1941 թ. դեկտեմբերից հետո այլևս նրանից լուր չի եղել մինչև 2001 թ, երբ Երևանում նրան պատահականորեն հանդիպում ու ծանոթանում է իր քրոջ աղջիկ Սենիկը: Գյուղի կինը ` Հաթիկ Լևոնի Մաթևոսյան 1922-2007, աղջիկը ՝ Լիդա 1940; Երևանում ունեցել է կին, 2 տղա ու 4 աղջիկ. Չինար 1950, Անահիտ 1953-2019, Լիդա-Ռիտա 1955, Նինա 1957, Հակոբ 1961, Գագիկ 1964։
Լուսիկ 1926-1957, ամուսինը ՝ Մկրտիչ Գրիգորի Դավթյան 1924-, տղան ՝ Սերգեյ 1947-2003
Մումիկ — Սրբուհի 1930-2011, ամուսինը ՝ Հակոբ Մոսիկյան 1927 — 1999, երեխաները. Վերոնիկա 1949, Սենիկ 1950, Ֆիալկա 1952, Աշոտ 1955, Ռաֆիկ 1961-1976
Երմոն 1933-2009, ամուսինը ՝ Նեոխրեբցի Աղանիկյան Երեմ 1928-2010, երեխաները ՝ Հակոբ 1957, Լուսիկ 1961, Մարգարիտ 1970
Ռաֆայել 1940-1951 պատանի հասակում անտառում մրսել, հիվանդացել ու մահացել է։

Միքայելը ~1855 ~1910, եղել է Էրզրումից գաղթած փոքր եղբայր Պետրոսի կրտսեր տղան, ունեցել է 2 տղա ու մեկ աղջիկ։

Իսկուհի ~1887-?, ամուսնացել է Սուխլիս, տղան ՝ Մկրտիչ Սարուխանյան 1913-19?? (Մկրտիչը ունեցել է 3 աղջիկ ` Հռիփսիմե, Մանիկ, Իսկուհի 1940 և 2 տղա ՝ Խաչիկ-Խաչատուր 1937 ու Վանիչկա 1946)։
Հակոբ (Պիպիշ )1891-1973, կինը ` Սրբուհին Բաբաջանյան 1895-1981, ժառանգ չեն ունեցել
Զաքևոս ~1897 ~1918 թթ. երիտասարդ հասակում թուրքերը տարել են Ախալքալաք ու մեր գյուղացի Ավտիսներուն Փաշամու (Վանիկի հայրը) հետ եզների փոխարեն լծել ու ցորեն են կալսել, որից նա այնտեղ մահացել է: Թուրքերը նրա դիակը թաղել են աղբի մեջ, բայց մեր ազգականները բերել են և հողավորել են գյուղում:


Հ.Գ.
Գրվածի ծավալը փոքրացնելու նպատակով այստեղ ներկայացրի մեր արմատներն ու մեծահասակ սերնդին (գաղթելուց հետո 5-րդ սերունդը ներառյալ), իսկ ավելի երիտասարդ սերնդի մասին մանրամասնորեն նկարագրված է Վ.Դարբինյանի երկու գրքերում։ Ւմ մոտ կա նաեւ վերջերս ճշտված ամբողջական տարբերակը։ Հետաքրքրվողներին կարող եմ ուղարկել իրենց E-mail հասցեով։
Նաեւ ուզում եմ ընթերցողներին տեղեկացնել, որ ուրախությամբ կընդունեմ բոլոր կարծիքները, նկատողությունները, ուղղումներն ու առաջարկությունները։

Անդրանիկ Մկրտչի Պողոսյան
Los Angeles

Հավելում օգոստոսի 2, 2019 թ.

Վերևում ներկայացրած մեր տոհմի պատմությունը գրել և այս կայքում տեղադրել եմ 2009 թ. մարտին։ Իմ հավաքած ու համադրած տվյալներից ես ենթադրել էի, որ «Տեր-Պողոսներ» տոհմանունը կապված չի Ծղալթբիլայում Վարդապետ եղած Տեր-Պողոսի անունի հետ։ Գյուղի եկեղեցու բակում գտնվող տապանաքարի գրությունը հաստատում է, որ Վարդապետ Տեր-Պողոսը գաղթի ժամանակ եղել է ընդամենը 11-12 տարեկան և հետագայում է դարձել Վարդապետ։
Մեր տոհմի պատմության մեջ ես նաև փորձել էի հիմնավորել, որ Էրզրումի Ռաբատ գյուղում մեր տոհմը նույնպես կոչվել է «Տեր-Պողոսենք»։ Այս վարկածը հաստատվեց, երբ 2017 թ. սեպտեմբերի 29-30-ին չորս հարազատներով այցելեցինք էրզուրումի մեր նախնիների Ռաբատ (ներկայումս ՝ Kemerkaya) գյուղը։ Այնտեղի բնակիչները գիտեին և մեզ ցույց տվեցին մեր նախապապ Տեր Պողոսի տունը (տեսանյութը այս կայքում ու Յութուբում առկա է)։
Վերը բերված հիմնավորումը հաստատում է նաև մեկ այլ փաստ, որը ստորև ներկայացնում եմ (հավանաբար այն մեր գյուղում շատերի համար նորություն կլինի)։
Դեռևս իմ երիտասարդ տարիներին, Ոսկանյան Իսպիրիը (Խնկանիոսը) ինձ բառացի ասել էր, որ «Տեր-Պողոսներն ու Ոսկանները Էրզրումի իրենց ապրած տեղում կանաղոփ են եղել»։ «Կանաղոփ» բառը մեր գյուղի բարբառով նշանակում է արյունակից (ազգական), բայց ես միշտ կասկածում էի, որ այդ ճիշտ կլինի, քանի որ մերոնք ու Ավտիսները եկել են Ռաբատ գյուղից, իսկ մյուս տոհմերը ՝ Նորշենից։ Իմ այդ տրակուսանքը փարատվեց 2019 թ. օգոստոսի 18-ին, երբ գյուղի իրենց հայրական տանը հանդիպեցի Ռուսաստանից հյուր եկած Ոսկաններուն Պողոսի թոռնուհուն ՝ Վերոնիկային և նա պատմեց հետևյալը։
Ըստ Վերոնիկայի ասելու, իրենց նախապապը եղել է մեր Տեր-Պողոսներից և երբ Էրզրումից գաղթել են, նա նույնպես ցանկացել է ապրել Ծղալթբիլայի «Ռաբատ» թաղամասում, սակայն մերոնք (հավանաբար մեծ եղբայր Քերոբը, որը գաղթի ժամանակ արդեն ունեցել է ընտանիք ու երեխաներ) չեն համաձայնվել։ Ոսկանների նախապապը ստիպված տեղավորվել գետի մյուս կողմում, մերոնցից նեղացել է և դրանից հետո նրանք իրնց ազգանունը փոխել են, դարձել Ոսկաններ։
Հայտնի է, որ Վերոնիկայի պապը ՝ Ոսկանյան Պողոսը մեր գյուղի պատմությունը լավ է իմացել և հավանաբար Վերոնիկայի հաղորդած փաստը իրականությանը համապատասխանում է։ Դրանով պարզ դարձավ նաև Ոսկանյան Իսպիրից իմ լսածը, որ Էրզրումի մեր նախնիները մինչև գաղթը, այնտեղ ազգականներ են եղել։

Անդրանիկ Մկրտչի Պողոսյան USA

7602
Manas
11:58
Сделайте графически пожалуйста)*
00:57
Մանաս ջան,կաշխատեմ ապագայում անել
я не нашёл, что вы добавили)*?
Andranik Poghosyan
16:42
Մանասը դժբախտաբար, երկու տարի առաջ, անժամանակ կյանքից հեռացավ, Աստված հոգին լուսավորի, սակայն նրա խնդրանքն ու իմ խոստումը չէի մոռացել, երկար ժամանակ նոր տվյալներ հավաքեցի, մի քանի ամսում մեր տոհմածառը ձևավորեցի և այսօր տեղադրեցի այս հոդվածի սկզբում։
Շնորհակալություն եմ հայտնում իմ մոտիկ ազգական Դարբինյան Լիդային և մյուս բոլոր մոտիկ ու հեռու ազգականներին ՝ վերջին տարիների տվյալները հավաքելու ընթացքում ինձ ցուցաբերած աջակցության համար։ Նաեւ ուրախությամբ կընդունեմ բոլոր կարծիքները, նկատողությունները, ուղղումներն ու առաջարկությունները։
Samvel Poghosyan
23:02
Շնորհակալություն տոհմածառը կազմելու ձեւավորելու համար։ Հիրավի այն չափազանց աշխատատար եւ դժվար գործ է։
Загрузка...