Норшен 1975

«Նորշեն» կայքի հարգարժան այցելուներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ մոտիկ հարազատներ Դարբինյան Վահանի ու Պողոսյան Ռաֆիկի 1975 թ. գյուղում տեսանկարահանած ժապավենի թվային դարձրած ու տողերիս հեղինակի կողմից խմբագրված տարբերակը։ Այդ ժապավենը իմ ձեռքն է անցել մոտ 30 տարի առաջ և ինձ հետ երկար ճամփորդել է տարբեր տեղեր։ Մի քանի անգամ ես այն պատից կախված պաստառի վրա ցուցադրելով տեսանկարահանել էի մագնիսական ժապավենով ու թվային տեսախցիկներով, սակայն ստացված արդյունքները գոհացուցիչ չէին։
Վերջերս այդ հին ժապավենը, որը սովորաբար տարիների ընթացքում աստիճանաբար փչանում է, նման գործերով զբաղվող մասնավոր մի հիմնարկում հաջողվեց վերածել թվային տեսանյութի։ Ներկայացվածը Վահանի ու Ռաֆիկի կողմից տեսանկարահանած 21 րոպեանոց ժապավենի համառոտ տարբերակն է։ Նրանում պահպանվել են նախնականի հիմնական կադրերը և կրճատվել միայն երկարաձգվող մասերը։
Նկատի ունենալով այն տարիների հնարավորությունները, երբ տեսանակարահանում կատարելը բավական մեծ դժվարություննիրի հետ էր կապված և միայն հատուկենտ մարդիկ կարող էին ունենալ տեսախցիկ, Վահանի ու Ռաֆիկի ձեռնարկումը պետք է արժանի գնահատել, երբ լինելով Երևանում ուսանող, նաև այդ հարցում փորձ չունենալով, նրանք ուրիշից տեսախցիկը ժամանակավոր վերցրել և կարողացել են իրականացնել իրենց մտահղացումը։
Տեսանկարահանումը կատարելու ճշգրիտ տարին հեղինակները չեն հիշում և նրանում պատկերված անձանց միջոցով ենթադրում ենք, որ այդ 1975 թվականն է։ Հնարավոր է նաև մեկ-երկու տարի ավելի վաղ լինի և այդ հարցում դիտողների կարծիքները ուրախությամբ ի նկատի կառնվեն։

Andranik Pogosyan 2016 USA

07:24
8420
Andranik Poghosyan
13:54
Պատասխանում եմ You Tube-ում Andranik Davtyan-ի հարցին.

Անդրանիկ ջան, բոլորի անունները ես չգիտեմ։ Իմ իմացածներին սկզբից հերթով գրում եմ. Պատուհանից նայողը և աստիճաններից իջնողը հորաքրոջս աղջիկը ՝ Դարբինյան Թերեզան է, փողոցով գնացողները ՝ Մելիքսեթյան Պողոսը, Դավոյենց Մելիքը։ Մյուսները Դարբինյան Լևոնը, մայկովը Լևոնի տղան ՝ Վալոդն է, Պայծառը երեխային գրկած, Ռաբատու յոխուշեն իջնողը պապիս եղբայրը ՝ Պիճի Ափարն է, շապղովը իմ Սաքո հոբարն է, ազմեն խառնողը Մոսո հորեղբորս կինը ՝ Փեփոն է, իսկ ազմեն ուտողները Ռաֆիկը, Հակոբը և Քերոբն են։ Անտառում նստածների մեջ են Ալֆոսը, Քալոենց Սաքոն, Մելանիան, Քարին գլոխը ՝ ՝Ռաֆիկը, Վալոդը, կրակողը ՝ Կարոյենց Սիմիկի Գիգոլն է, ծառին բարձրացողըի անունը ասել են, բայց չեմ հիշում։
Wahan
23:22
Հերթով հիշեմ անուններն, որոնք չեն նշված վերևում: Երկու դույլերով կինը վարդաններուն Վերոնն է, ձիյու սանձովն իրենց Եղոն, փոքր երեխան իրեն թոռնիկն Հունանն է, իրար քաշքշողներն՝ Ռաֆը, Վալոդը, Գիգոլը, Դազկրին Գիգոլը և Սառուցին Եղոն է: Վերի Ուսկու Մեծ Դուզը՝ Ալֆոսը, Մանիկը, Սաքոն, Մելան և ռուս բժիշկներն են:
Նկարահանված է ճիշտ 1975 թվին:
Wahan
23:28
Գոմեշի պոչից բռնած վազզողն մեր Գիգոլն է վերջում ընկավ, ծառն ելնողը Դազկրին Գիգոլն է, էշով մարդն Անենց Փիսիկն՝ Մոստիկին հերն է:
Wahan
23:39
Աստված օրհնի Անդրանիկ եղբոյրս, այս ֆիլմի համար, որն իմ համար շատ մեծ և ուրախալի անակնկալ էր, ու ոչ միայն այս Ֆիլմի այլ իր գյուղի և գյուղացիների նկատմամբ ունեցած մեծ սիրո համար: ՏԵր ՀԻՍՈՒՍՆ օրհնի նաև իմ բոլոր գյուղացիներին:
Alvard
00:06
Շնորհակալություն Անդրանիկ եղբորս,որ այսքան տարիներ պահել,թվայնացրել, մշակել և մեզ է ներկայացրել այս եզակի ու մեզ համար շատ հարազատ ժապավենը: Շնորհակալ եմ նաև միուս եղբորս՝ դերասան Հովհաննեսին,որ տրամադրել է իր տեսախցիկը և վէրջապես Վալոդ և Ռաֆիկ եղբարներիս,որ ձեռնարկել են մեզ համար շատ սիրելի պատկերնեերի ստեղծումը:
Hovik
10:13
Դուք նշել եք վիդեոֆայլում գտնվող բոլոր մարդկանց անուն ազգանուները, բայց մոռացել եք, կամ չեք ճանաչել մեկին՝ «Մոսկովիչ»-ի վարորդին:Այդ մեքէնաի վարորդն է Ադամյան Հովհաննեսը՝ «Պիճամենց Օննոզը»:
Левон
13:29
Апрек шат лаве
Viktor Vahanyan
21:26
Սիրելի հայրենակիցներ, մի համեստ խնդրանք․ մեր գյուղր деревня չանվանեք․ Նոր-Շենր село է․ Деревня, где нет церкви. Если есть церковь, то это село.
Andranik Poghosyan
20:16
Այսօր, հուլիսի 5-ին 2020 թ., վիդեոն հրպարակելուց 4 տարի հետո պարզեցի, որ Պայծառի գրկի իր փոքրիկ տղա Միշիկը ծնվել է 1973 թ. հունիսին և ուրեմն, այս տեսանյութը ժապավենի վրա նկարահանվել է 1974 թվականի ամառը
Загрузка...