Փոքրիկ առևտրականը

Тип статьи:
Авторская

Առաջներում տարվա տաք եղանակներին, երբ չկային սառնարաններ, մթերքները պահելը դժվար էր: Գյուղում դիմում էին զանազան միջոցների: Օրինակ, միսը սարքում էին ղաուրմա, կարագը աղ էին դնում կամ հալում դարձնում էին յուղ: Սակայն դրանք էլ վստահելի միջոցներ չէին:

Մի անգամ մեր գյուղում, մեկի տանը հալած յուղը երկար մնալուց կծվում է ու դառնում քիչ պիտանի: Տան տերերը մոլորվում են ինչ անել, բայց նրանց ճարպիկ փոքր տղան առաջարկում է կծված յուղը տանել ու ծախել:

Մի քիչ չեմ ու չում անելուց հետո, ծնողները համաձայնվում են քաղաքում ծախելուն: Տղան դույլով յուղը վերցնում, տանում է քաղաքի շուկան, տեսնում է գները ինչպիսին են ու ավելի էժան գնով առաջարկում գնորդներին: Շուկայի դիրեկտորը տեսնում է մի միամիտ գյուղացի տղա բավական էժան գնով յուղ է ծախում, գինը ավելի էժանացնելով ՝ ամբողջը վերցնում ու տանում է տուն: Տղան հաջող առևտրից հետո շուկայից անմիջապես հեռանում է:

Տուն տանելուց ու յուղի որակը տեսնելուց հետո, դիրեկտորը ջղայնացած վերադառնում է ու փնտրում տղային. " Ուր կորավ ադ լակոտը, վեր գեղեն էր, ասքան տարի բազարի դերեկտոր եմ ասպես մարս ֆալան էնող չեր էղե": Վաճառողները առերևույթ դիրեկտորին քաջալերելով, ներքուստ տղայի կողմն են լինում ու չեն մատնում:

1706
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...