Саргис Гогорян празднует 65-летие

Саргис Гогорян празднует 65-летие

Ս.Մ. Գոգորյան, 65 ամյակի կապակցությամբ

Սարգիս Մկրտչի Գոգորյանը ծնվել է 1 հունվարի 1946թ. Վրաստանի Ախալցիխեի շրջանի Աբաթխև(Խաշուտ) գյուղում:
1964թ. Ծղալթբիլայի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի բաժին:
ՈՒսանել է հայտնի ակադեմիկոսներ Հովհաննես Զարդարյանի ու Ղուկաս Չուբարյանի մոտ և գերազանցությամբ ավարտելուց հետո`
սկսել է ինքնուրույն աշխատել ու փնտրել իր անձնական ուղին այդ ասպարեզում:
Երկար տարիների իր գործունեության ընթացքում, Ս. Գոգորյանը զբաղվել գեղանկարչությամբ, գրաֆիկայով,
դիմանկարչությամբ և ունեցել է յուրահատուկ իր ոճը: Նրա բոլոր աշխատանքներն աչքի են ընկնում գույների նուրբ խաղով, բնության
ու մարդկային բնավորության հետաքրքիր մեկնաբանությանբ ու յուրահատկությամբ:
Երկար տարիներ նա ստեղծագործել է Հայաստանում, Ռուսաստանում, ճամփորդել աշխարհի շատ երկրներ
և կտավին հանձնել իր տպավորությունները, ապրումները ու իր արվեստով հայտնի դարձել գեղարվեստասեր հասասակությանը ամենուրեք:
Նա ունեցել է անձնական ցուցահանդեսներ աշխարհի շատ երկրներում ու քաղաքներում. Հայաստան, Ռուսաստան, Լեհաստան,
Գերմանիա, Նորվեգիա, Ճապոնիա և այլն: Աշխարհի շատ ցուցասրահներում ու անձնական հավաքածուներում տեղ են գտել
Ս. Գոգորյանի բազմաթիվ հետաքրքիր աշխատանքները: Նա ՍՍՀՄ-ի, Ռուսաստանի ու Հայաստանի նկարիչների միաության անդամ է:
Ներկայումս Ս. Գոգորյանը ապրում և աշխատում է Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում, լի է
ստեղծագործական եռանդով ու ծրագրերով: Իր ծննդյան 65- ամյակի կապակցությամբ շնորհավորելով,ցանկանում
եմ նրան առողջություն, երկար տարիների եռանդուն ստեղծագործական կյանք ու նորանոր հաջողություններ իր
սիրած արվեստում:

Համադասարանցի, վիրաբույժ, բժշկ.գիտ.թեկնածու` Անդրանիկ Մկրտչի Պողոսյան
Некоторые работы можно посмотеть тут

Новость прислал: Андраник Погосян

04:11
1367
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...