Баркентик 2009. Ереван


ԲԱՐԿԵՆԴԻԿ

(Խաչատուր Մոսոյան )

Տոներ շատ կան բազում, բազում,
Բայց մեր գյուղին դու ես սազում,
«Սելպոյի» դուռն եկած մարդիկ
Ուրախ են շատ, իմ բարկենդիկ:

Ջահել ու ծեր, հարս ու աղջիկ
Տոնդ են տոնում, ջան բարկենդիկ,
Դհոլ-զուռնով երգ ու պարով,
Տոների տոն եկար բարով:

Շուրջպար բռնած ողջ գյուղացիք,
«Ղադի» խաղացող վալեցիք,
Սեղաններին նստած մարդիկ
Կենացդ են խմում, բարկենդիկ:

Մանուկներն են զվարթ պարում,
Տարեց կանայք հեռվից նայում,
Հենց որ դրվեց տաք խաշլամեն,
Հնչեց իսկույն թարաքյամեն:

Թամադեն իր բեղն ոլորեց,
Պարի եղանակը փոխեց,
Մի մեծ կտոր միսը «փանչեց»
Եվ հարսներին պարի կանչեց:

Հնչում է պար պարի հետքից,
Ինչպես հանեմ ես իմ մտքից,
Ջահելներն են իրար կանչում,
Աղջիկների թևքը «չանչում»:

Քոչարի են պարում ուժգին,
Փառաբանում մեր հայ ազգին,
Շալախո են պարում ոմանք,
Ջա~ն բարկենդիկ, էս ու՞ր հասանք:

Մյուս կողմում` շուրջպար, Ֆինջան,
Խառնվել են ջահել, քաջան,
Թունդ արաղից շախի եկանք,
Ցավդ տանեմ բարկենդիկ ջան:

Новость прислал: Армен Адамян

15:11
1569
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...