Խոպանում

Тип статьи:
Авторская

  Մի ժամանակ գյուղից խոպան գնացողները բազմաթիվ էին ու այդ կապակցությամբ շատ են զանազան զվարճալի կամ տխուր պատմությունները:

  Մի տարի, համագյուղացիների հետ խոպան է գնում նաև գյուղում ապրող, բայց մասնագիտության բնույթով ֆիզիկական աշխատանք քիչ կատարող մեկը: Աշխատող ամբողջ բրիգադը համագյուղացիներից է կազմված լինում ու իրար լավ ճանաչում են:

Իմանալով մեր այս պատմության հերոսի ֆիզիկական ունակությունները` նրան նշանակում են բրիգադի աշխատողների համար ճաշ պատրաստող խոհարար: Նա իր պարտականությունը հաջողությամբ կատարում է, սակայն մի օր մարդու պակաս է զգացվում և բրիգադիրը նրան հանձնարարում է մեքենան ավազ բարձել: 

  Ամբողջ օրն աշխատելով, նա մի կերպ գործը գլուխ է բերում և երեկոյան հոգնած հասնում կացարան: Մինչ քնելը, բոլոր աշխատողները սենյակում հավաքված զրուցում, հարցեր են քննարկում, իսկ մեր հերոսը չի մասնակցում նրանց խոսակցությանը և միայն հառաչանքներ ու տնքոցներ է հանում: Բավական երկար ժամանակ, ընկերները չլսելու են տալիս նրա արձակած ձայները, որից նա մտքում բոլորից շատ նեղված ու լքված է զգում: 

  Վերջապես, համագյուղացիներից մեկը ուշադրություն է ցուցաբերում ու նրան հարցնում, թե ի՞նչ է պատահել։ Նա վիրավորվածի ձայնով պատասխանում է. "Ս..., այդոնց մեջը մեննակ դու օ մարդ ես, հարցուցիր տէ ինչ է էղի: Էսօր սաղ մաշինեմ ավազ եմ բարձի, հոգիս էլել է": Ս...ն առանց զարմանքի պատասխանում է. "Էդ յանի ի՞նչ էս էրի օ տքտքաս կու, ես օրը իրեք մաշինա կու բառնամ":  Նրա պատասխանից հիասթափված ու վիրավորված, մեր հերոսը ասում է. "Ինան մեմ, Ս…, մյակարըմ դու է մարդ չես":

1764
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...