Կյանքից հեռացավ Մաթևոսյան Ռուբենը

Կյանքից հեռացավ Մաթևոսյան Ռուբենը

Անողոք հիվանդությունը կյանքից վաղաժամ զրկեց իմ մանկական ու դպրոցական ընկեր Մաթևոսյան Ռուբենին։ Առաջին դասարանից մինչև 11-րդը մենք միասին սովորել և մտերիմ ընկերություն էինք արել մեր հարազատ գյուղում…
Ռուբենը դեռ մանկական տարիքից աչքի էր ընկնում իր բարիությամբ ու ընկերասիրությամբ։ Վաղ մանկությունից հիշողությանս մեջ մնացած ընդամենը մեկ օրինակով կարելի է բնութագրել նրա այդ մարդկային լավ հատկանիշները, որոնց նա հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը։
Այն ժամանակները Ռուբենի ծնողները դեռևս ապրում էին իրենց հին տանը և Ռուբենը մեր դասարանում միակն էր, որ հեծանիվ ուներ։ Դասերից հետո կամ ազատ օրերին, մենք ընկերներով երբեմն գնում էինք նրանց տուն և Ռուբենը ուրախությամբ մեզ էր զիճում իր հեծանիվը։ Գյուղում ապրող երեխաներիս համար այդ մեծ առատասրտություն էր համարվում և տարիների հետ ես այն ավելի խորը գնահատեցի։
Ռուբենը նաև մեր դասարանի քչերից մեկն էր, որ ամբողջ կյանքն ապրեց ու գործեց գյուղում և հարազատ մնաց մեր սիրելի գյուղին ու ժողովրդին։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում։ Սիրելի Ռուբեն, թող Աստված լուսավորի քո հոգին և ամոքի քո հարազատների վիշտը։

Andranik Poghosyan October 12, 2016 USA

19:22
2943
Սարգիս Գոգորյան
20:20
Իմ համար ևս Ռուբենը հանդիսանում էր դասարանի ամենաբարի և ամենահամեստ դասընկերը:Խորը զգացմունքով և վշտով իմ ցավակցությունն եմ հայտնում Ռուբենի հարազատներին:Աստծո ողորմությունը քո հոգուն Ռուբեն ջան:
Viktor Vahanyan
21:45
Հեռացավ մեր լավագույն եվ սիրելի ընկերներից մեկը․ Ցավակցում եմ հարազատներին եվ մեր դասընկերներն․ Զգացվեցի հրաշալի նկարիչ Գոգորյան Սարգսին այստեղ տեսնելուց․ Բարեվ, եղբայր․
Загрузка...